Արմավիրի մարզի Տալվորիկ գյուղի վարչական տարածքի հողատարածքներից մեկում ապրիլի 11-ին հայտնաբերվել է ական: Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ լրատվական ծառայությունը։
Ժամը 11:53-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Տալվորիկ գյուղի վարչական տարածքի հողատարածքներից մեկում ապրիլի 11-ին հայտնաբերվել է ական։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ հայտնաբերվածը «ТМ-62П» հակատանկային ուսումնական ական է: Փրկարարները սահմանազատել են տարածքը և իրականացրել հերթապահություն։
ՀՀ ՊՆ N զորամասի սակրավորները տեղում վնասազերծել են ականը պայթեցման եղանակով: