Ոստիկանության Արարատի բաժնի Արարատի բաժանմունքի ծառայողները հուլիսի 25-ին տեղեկություններ են ստացել, որ Սուրենավան գյուղի բնակիչներից մեկը մշակումն արգելված բույսեր է աճեցնում։
Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, տեղեկությունների հիման վրա հուլիսի 26-ին 56-ամյա տղամարդուն պատկանող կիսակառույց շինության տարածքում ոստիկանության ծառայողները զննություն կատարեցին՝ հայտնաբերելով մշակված կանեփի 61 տնկի՝ ընդհանուր 16 կիլոգրամից ավելի քաշով:
Նախկինում ապօրինի թմրաշրջանառության մեղադրանքով մի քանի անգամ դատապարտված տղամարդու հայտնածով՝ բույսերը իրենն են և աճեցրել է իր օգտագործման համար։ Հայտնաբերվածն առգրավվել ու փաթեթավորվել է։ Նշանակվել են փորձաքննություններ։ Հանգամանքները պարզվում են: