Ոստիկանության Արմավիրի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողները տեղեկություն են ստացել, որ Արմավիր քաղաքի Լերմոնտովի փողոցի բնակիչներից մեկը կանեփի բույսեր է աճեցնում։
Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, տնամերձ հողամասի զննությամբ ոստիկանները հայտնաբերեցին կանեփի հինգ տնկի, ինչպես և կանեփի չորացված-մանրացված յուրահատուկ հոտով զանգվածներ՝ ընդհանուր 20 գրամից ավելի քաշով։
Հայտնաբերվածը փաթեթավորվել և ուղարկվել է փորձաքննության։ Դեպքի հանգամանքները պարզվում են։