Երեւան-Երասխ-Մեղրի-Իրանի սահման միջպետական ավտոճանապարհի Արարատ-Սուրենավան հատվածի 3-րդ կիլոմետրում' «Արարատ-3» հակակարկտային կայանի մոտակայքում' Կախանովի ջրանցքում զենք զինամթերքի որոնողական աշխատանքները շարունակելու նպատակով փետրվարի 21-ին ժամը 09:48-ին հիշյալ վայր է մեկնել հրշեջ-փրկարարների օպերատիվ խումբը: Աշխատանքներն իրականացնելիս նր ան օգնել է նաեւ Երեւանից ժամանած հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի սակրավորական խումբը:

 

Ինչպես «Արմնեպրես»-ի թղթակցին տեղեկացրեցին Արարատի մարզային փրկարարական վարչությունից, հայտնաբերվել եւ ջրանցքից դուրս են բերվել երկու հատ «РПГ» եւ երեք հատ «АГС» նռնականետների նռնակներ: Դրանք ոչնչացվել են սակրավորական խմբի կողմից ժամը 16:02 րոպեին:

 

Ավելի վաղ, «Արմնեպրես»-ը տեղեկացրել էր, որ Արարատի մարզի Արարատ գյուղի հակակարկտային կայանների շրջակայքում զենք-զինամթերքի վնասազերծումն անընդմեջ իրականացվել է նաեւ փետրվարի 9-ին, 10-ին, 11-ին, 12-ին եւ 13-ին, ապա 16-ի, եւ 20-ին: Այդ օրերին հայտնաբերվել եւ վնասազերծվել է կոռոզիայի ենթարկված մեծ քանակությամբ զենք-զինամթերք:

 

 

Լիլիթ Մաճկալյան