Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ ինքը նախկին ազատամարտիկ է, և զենք-զինամթերք է թողել օդանավակայանի «Կարգո» բեռնային համալիր մտնող ճանապարհի ցանկապատի մոտ:
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից տեղեկացրին, որ մեկնած օպերատիվ խումբը բեռնային համալիր մտնող ճանապարհի ձախակողմյան հատվածում՝ ճամփեզրի ցանկապատի մոտ, հայտնաբերել է պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ եղել է անհայտ տրամաչափի 113 փամփուշտ, 2 նռնակ' առանց պայթուցիչների, ինքնաշեն ատրճանակ և 10 հատ գլանաձև պայթուցիկ նյութ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն: