Այսօր ՀՀ ոստիկանություն ահազանգ է ստացվել, «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում ռումբ է տեղադրված: Ահազանգողը եկել է Իրանի քաղաքացու անունով գրանցված հեռախոսահամարից:

 

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից տեղեկացրին, որ իրականացված աշխատանքների արդյունքում պարզվել է, որ ահազանգը կեղծ է եղել:

 

Այժմ համապատասխան միջոցառումներ են ձեռնարկվում՝ կեղծ ահազանգ տվող անձին հայտնաբերելու ուղղությամբ: