shamshyan.com-ը գրում է.
Քիչ առաջ ահազանգ է ստացվել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության և Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոններ և հայտնել են, որ Հանրապետության հրապարակում՝ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության շենքում ռումբ է դրված և այն պայթելու է։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին աշխատակիցների տարհանում է կատարվում։ Դեպքի վայր են ժամանում փրկարարներ, ոստիկաննր, Երևանի 1-03 շտապօգնության ծառայողներ։ Թեպետ տարհանում է կատարվում, սակայն աշխատակիցները կես-կատակ, կես-լուրջ ասում էին. «Երևի հերթական ծալապակասն է իրեն դրել հեռախոսային ահաբեկչի տեղ և սեպտեմբերի մեկով ուզեցել է դաս տա մեզ, բայց չգիտի՝ իրավապահները հայտնաբերելու են նրան ու սև դաս բերեն գլխին»։
Մանրամասները՝ այստեղ: