Ռումբի առկայության մասին հերթական ահազանգի պատճառով այս անգամ տարհանվում է «Մաեստրո» հեռուստաընկերության շենքը: Տարհանում է հայտարարվել այն բանից հետո, երբ 112 ծառայություն ահազանգ է ստացվել, որ «Մաեստրո»-ի շենքում պայթուցիկ կա:
Հիշեցնենք, որ ավելի վաղ նմանատիպ ահազանգեր են գրանցվել, որ «Իմեդի» և «Ռուսթավի-2» հեռուստաընկերությունների, Քութաիսիում գտնվող Վրաստանի խորհրդարանի և «ПроКредитБанк»-ի շենքերում պայթուցիկ սարքեր կան: Սակրավորների և կինոլոգների կողմից մի քանի ժամ տևած խուզարկումների արդյունքում պարզվեց, որ վերոնշյալ վայրերում ռումբեր չկան: Մանրամասներն` այստեղ :