Արդեն երրորդ օրն է, ինչ Արարատի մարզի Արարատ գյուղի հակակարկտային կայանների շրջակայքում շարունակվում է զենք-զինամթերքի վնասազերծումը:

 

Ինչպես «Արմնեպրես»-ի թղթակցին տեղեկացրեցին Արարատի մարզային փրկարարական վարչությունից, փետրվարի 9-ին,10-ին եւ 11-ին վարչությունն ահազանգ է ստացել այն մասին, որ վերոհիշյալ տարածքում հայտնաբերվել է զինամթերք: Ահազանգից հետո փրկարար ծառայողները մեկնել են դեպքի վայր: Նրանց օգնության են եկել նաեւ ՀՀ պաշտպանության նախարարության համապատասխան մասնագետները, ովքեր տեղում վնասազերծել են զինամթերքը, որի մի մասն արդեն ենթակված է եղել կոռոզիայի:

 

 

Տեղում աշխատանքները դեռեւս շարունակվում են: Այնտեղ զենք-զինամթերքի բավական մեծ պաշար կա, եւ փրկարարներն աշխատում են ամբողջովին վնասազերծել այն, քանի որ զինամթերքը սպառնում է ոչ միայն բնակիչներին, այլեւ խանգարում է գարնան գյուղատնտեսական աշխատանքները սկսելուն:

 

 

Արարատի մարզի փրկարարական ծառայությունից հայտնում են, որ ըստ հայտնաբերված զենք-զինամթերքի քանակի, աշխատանքները կշարունակվեն մինչեւ շաբաթվա վերջ: Ելներով զինամթերքի քայքայված վիճակից, կարելի է ենթադրել, որ քաղաքացիները դրանք պահել են սկսած Արցախյան գոյամարտի տարիներից:

 

 

Լիլիթ Մաճկալյան