2020 թվականի ապրիլի 13-ից գործարկվել է 2019 թվականի գույքի, եկամուտների և շահերի տարեկան հայտարարագրերի լրացման էլեկտրոնային համակարգը, և մեկնարկել է հայտարարագրեր ներկայացնելու գործընթացը։ Այս մասին հայտնեցին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից։ «Հայտարարագրերի լրացման էլեկտրոնային համակարգի հասանելիության, ինչպես նաև լրացման կանոնների վերաբերյալ անհատական էլեկտրոնային փոստի միջոցով Հանձնաժողովը ծանուցել է բոլոր հայտարարատու անձանց՝ ըստ գերատեսչությունների կողմից ներկայացված ցանկերի։ Պաշտոնատար անձինք կարող են ծանուցումների վերաբերյալ հավաստիանալ՝ ստուգելով իրենց էլեկտրոնային փոստը։ Այն բոլոր դեպքերում, երբ հայտարարտու պաշտոնատար անձինք ծանուցումներ չեն ստացել, անհրաժեշտ է գրավոր դիմել Հանձնաժողով [email protected] էլ-հասցեով և տրամադրել էլեկտրոնային փոստի վավեր հասցե։ Ուշադրություն՝ անհրաժեշտ է մինչև 2020 թվականի ապրիլի 20-ը հայտարարգրերի էլեկտրոնային շտեմարանի «Անձնական տվյալներ» մասում մուտքագրել և հաստատել ընտանիքի անդամների տվյալները, այդ թվում էլեկտրոնային փոստի հասցեն։ Այս գործողությունը պարտադիր է բոլոր պաշտոնատար անձանց համար, նույնիսկ այն պարագայում, երբ նախկին հայտարարագրերում ընտանիքի անդամների տվյալներն արդեն ներկայացվել են։ Ընտանիքի անդամների տվյալների հաստատումից անմիջապես հետո ընտանիքի անդամները ևս կստանան հայտարարագրման պարտավորության վերաբերյալ ծանուցում։ Հիշեցնենք, որ հայտարարագրերի լրացման վերջնաժամկետը թե՛ պաշտոնատար անձանց, թե՛ ընտանիքի անդամների համար 2020 թվականի մայիսի 31-ն է։ Հարցերի դեպքում կարող եք զանգահարել (010) 588795 հեռախոսահամարով, կամ Ձեր հարցերն ուղղել գրավոր՝ [email protected]էլ. Հասցեին»,- ասված է հաղորդագրության մեջ։
Մեկնարկել է հայտարարագրեր ներկայացնելու գործընթացը․ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով
18:00 - 14.Ապրիլ.2020
Առաջարկում ենք նաև
07/05/24 09:28
Ամեն տարի մեկ-երկու ոլորտում կիրականացվի կոռուպցիոն ռիսկերի գնահատում. նախագիծ․ «Փաստ»
01/05/21 15:25
Դիմել եմ ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով սոցիալական ցանցերում որոշ պաշտոնյաների վարքի հարցով. Թաթոյան
02/08/24 08:41
Պետական և ՏԻՄ մարմինները տվյալ չեն ներկայացնում. որոնք են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի խնդիրները. «Ժողովուրդ»
29/07/24 10:40
Ի՞նչ որոշում է կայացրել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը` ՔՊ-ական պատգամավոր Ռուստամ Բաքոյանի հայտարարագրի մասով
27/04/24 09:10
«Ժողովուրդ». 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխություններ. հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է
11/03/24 17:50
Մեկնարկել է երեխայի խնամքի նպաստի վճարման գործընթացը
07/12/23 17:27
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը երեք տարում ԱԺ պատգամավորների նկատմամբ 18 վարույթ է հարուցել
01/11/23 15:12
Ամեն տեղ 100% եք գրել, բացատրեք. Վարդանյանը՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահին
12/04/23 13:40
Արամայիս Փաշինյանը կողմ՝ 65 ձայներով ընտրվեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ
01/12/22 20:15
Պետական սահմանի սահմանազատման գործընթացը չպետք է վերածվի Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ ներկայացնելու գործիքի. ԱԳ նախարար
Լրահոս
22:30
Պարենային անվտանգության խնդիրը առաջնային է, վստահ ենք՝ հաջողությամբ կիրականացվեն «բարեփոխումները»
19:32
«44-օրյային ինչ զգացել եմ՝ հանձնել եմ թղթին»․ ԶՈՒ պահեստազորի մայոր Անի Ժամհարյանը ստեղծագործում է (տեսանյութ)
18:26
Հայաստանի նոր կառավարությունը կարող է գալ, պայմանագիրն անվավեր ճանաչել. Ամիրբեկովը՝ Սահմանադրությունը փոխելու մասին
08:28
Հայկ Սարգսյանի հետ փոխկապակցված ընկերությունը պետությունից արտոնություններ է ստացել. Euromedia24.com
19:00
ՌԴ պատգամավոր Անաստասիա Ուդալցովայի առաջարկը Ռուսաստանում Հելոինի տոնը փոխարինելու «ռուսական հեքիաթ» օրով
17:10
Հույս ունենք՝ Փաշինյանը կայցելի սահմանամերձ Մեղրաշատ և անձամբ կտեսնի իրավիճակը. նրան հարցեր ունենք. Մեղրաշատի վարչական ղեկավար
16:45
Նիկոլ Փաշինյան, այդքան հե՞շտ է գյուղական պայմաններում երեխա մեծացնելը․ մահացած 8-ամյա երեխայի մորաքույր
16:00
Օրեր առաջ թշնամու հետախուզա-դիվերսիոն խումբ է ներթափանցել գյուղ, թողել գրություն․ Արթուր Գրիգորյան
11:46
Երևանում տղամարդը հարվածել է 86-ամյա թոշակառուի գլխին, վերջինս էլ դանակի հարվածներ հասցրել նրան
11:38
Մարտահրավեր է միշտ վառ պահել մեր պատկանելիության ոգին՝ եկեղեցու ու ազգի նկատմամբ․ Արամ Ա Հայրապետ
10:05
«Հիմա իմ տունը դիրքերում է, մա՛մ ջան». Էդուարդ Սիանոսյանն անմահացել է Ջերմուկում 2022 թ. սեպտեմբերի 13-ին. «Փաստ»
10:05
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մութ կետերն ու Թուրքիայի իրական մտադրությունները. «Փաստ»
09:40
«Ժողովրդավարության բաստիոնում» մարդիկ պատասխանատվության են ենթարկվում մի հոդվածով, որը հանցակազմ չի պարունակո՞ւմ. «Փաստ»
23:22
Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերին. Էրդողան