Եթե կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ չստեղծվի, աշնանը կարող է վարակի կրկնակի բռնկում լինել։ Այս մասին այսօր՝ ապրիլի 14-ին, Ազատություն TV-ի ուղիղ եթերում ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
«Եթե մենք հիմա նույնիսկ մեր կատարած միջոցառումների շնորհիվ ունենանք հիվանդությունների տարածման անկում, ոչ մի երաշխիք չկա, որ աշնանը չի լինի կրկնակի բռնկում ցրտերն ընկնելուն պես, որովհետեւ վիրուսի շրջանառությունը նույնիսկ լավ սցենարների դեպքում իսպառ չի վերանա եւ եթե կտրուկ գիտական փոփոխություններ չլինեն դեղի կամ պատվաստանյութի մասով, կրկին մարտահրավերի առաջ ենք լինելու»,- ասաց նա։