«Հրապարակ» թերթը գրում է. «ՍԴ մեր աղբյուրից հետաքրքրվեցինք' ի՞նչ ռեժիմով են այս օրերին աշխատում իրենք։ «Ինչպես բոլորը, երեքշաբթի ՍԴ նիստ ունենք, բոլորը ներկա կլինեն, մնացած օրերին ասել ենք' կարող են չգալ, աշխատել հեռակապով․ մենք ունենք տեխնիկական այդ հնարավորությունները»: Իսկ Վահե Գրիգորյանի հետ ինչպե՞ս եք աշխատում։ «Նախ' ինքը պետք է աշխատի մեզ հետ, որ մենք էլ որոշենք' ինչպես»: Գալի՞ս է գործի։ «Երբ ուզում է, գալիս է, երբ չի ուզում, չի գալիս. ինքը շատ վաղուցվանից էր «ինքնամեկուսացված»: Պատրաստվո՞ւմ եք հանրաքվեի։ «Եթե արտակարգ ռեժիմը երկարաձգվեց, անկախ ամեն ինչից' ընթացակարգը հստակ է' արտակարգ ռեժիմի ավարտից հետո, եռօրյա ժամկետում հանրապետության նախագահը պետք է նշանակի հանրաքվեի օր»: «Ապյած վ Սոչի' նա տրի նոչի՞». կրկին քարոզարշավ, բուկլետներ, հանրահավաքներ, մետրո' բուկլետի պատռում, իսկ այս ընթացքում, ասում են, մարզերի բնակչությունը բողոքում է սովից, նամակներով հեղեղում են ԱԺ պատգամավորներին: «Դա մեր հարթության քննարկելիք խնդիր չէ, հստակ է մեկ բան․ արտակարգ դրությունը երկարաձգելուց հետո հանրաքվեն կկայանա ամենաշուտը օգոստոսին»: