Ucom ընկերությունը հայտարարություն է տարածել, որում հերքել է շրջանառվող լուրերը, թե ընկերությունը նոր տնօրեն ունի։ Հայտարարության մեջ նշվում է, որ Հայկ Եսայանը շարունակում է պաշտոնավարել՝ որպես ընկերության գլխավոր տնօրեն։

Ucom ընկերության հայտարարությունը՝ ստորև․

«Հարգելի գործընկեր, հայտնում ենք, որ «Ֆակտոր տեղեկատվական կենտրոնի» կողմից տարածված Ucom ընկերությունում նոր տնօրենի նշանակման մասին նյութը՝ վերնագրված «Հայտնի է «Յուքոմ» ընկերության նոր տնօրենի անունը. մանրամասներ. ԼՈւՍԱՆԿԱՐ (www.factor.am/240881.html)», չի համապատասխանում իրականությանը։ Նյութում նշված է, որ տեղեկությունը «Factor.am-ին փոխանցում են «Յուքոմ» ընկերության կառավարման խորհրդի հավաստի աղբյուրները»։ Հայտնում ենք, որ Ucom ընկերությունը «Կառավարման խորհուրդ» անունով կառավարման մարմին չունի, իսկ Հայկ Եսայանը շարունակում է պաշտոնավարել՝ որպես ընկերության գլխավոր տնօրեն։

Նշենք, որ 856 աշխատակից այս պահի դրությամբ արդեն ազատման դիմումներ են ներկայացրել: Չնայած ներկայացված դիմումներին' Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանի խնդրանքով ընկերության բոլոր ստորաբաժանումները շարունակում են պահպանել ընկերության կենսագործունեությունը:


Այս պահին Եսայան եղբայրների ներկայացված առաջարկի շուրջ ընթանում են բանակցություններ։

Կրկին խնդրում ենք չհավատալ տարաբնույթ հայտարարություններին և Ucom-ի անունից տարածել միայն պաշտոնական էլ.-փոստից ստացված հայտարարությունները: Հորդորում ենք Ucom ընկերությունը վերաբերվող որևէ տեղեկատվություն ճշտել կազմակերպության հանրային կապերի պատասխանատուից»: