Արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Shamshyan.com-ը հայտնում է, որ Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը հ․ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխել մահացած վիճակում մի երիտասարդ տղայի: Ըստ աղբյուրի՝ հիվանդանոց են ժամանել ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները:

Եվս մեկ հոգի վնասվածքներով տեղափոխվել է նույն հիվանդանոց: Այս պահին ոստիկանները պարզում են, թե որտեղից են մահացածն ու վիրավորը տեղափոխվել հիվանդանոց: SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ նրանք տեղափոխվել են Նոր Նորք վարչական շրջանի 4-րդ զանգվածի Բակունցի փողոցից, դեպքի վայրում հնչել են նաև կրակոցներ: Տեղեկությունը փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր նորք վարչական շրջանների քննչական բաժին և ոստիկանության Նոր Նորքի բաժին: Ոստիկանությունը պարզում է մահացածի և վիրավորի ինքնությունը: