Երևանի Շիրազի փողոցի 30 հասցեում օգոստոսի 18-ին' ժամը 21:00-ի սահմաններում տեղի է ունեցել վիճաբանություն. հնչել են կրակոցներ: Ինչպես MediaMall.am-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, դեպքի հետեւանքով Երևան քաղաքի Մազմանյան փողոցի շենքերից մեկի բնակիչ 29- ամյա Գուրգեն Ա.-ն տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն: Դեպքի վայրում հայտնաբերվել են երկու հատ հրազենի պարկուճ:

 

ՀՀ Քննչական կոմիտեն հավելյալ տեղեկատվություն կտրամադրի ավելի ուշ: