Երեկ՝ ժամը 23։15-ի սահմաններում, Ոստիկանության Մաշտոցի բաժին հաղորդում է ներկայացվել, որ Հասրաթյան փողոցի տներից մեկի դիմաց մի քաղաքացի կրակոցներ է արձակել օդ և գետնին։ Այս մասին ԼՈւՐԵՐ․com-ի թղթակցի հետ զրույցում հայտնեցին ոստիկանության հասարակայնության և լրատվության հետ կապերի վարչությունից:

«Մեկնած օպերատիվ խումբը պարզել է կրակողի ինքնությունը: Ոստիկանները նշված փողոցի թիվ 31 տան մոտ հայտնաբերել են «GAP» 9 մմ տրամաչափի գազային ատրճանակ՝ 3 փամփուշտով»,- փոխանցեցին ոստիկանությունից:

Կրակողին հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկում են համապատասխան միջոցառումներ: Փաստի առթիվ հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: