Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի (MIT) քնի լաբորատորիայի մասնագետները ստեղծել են սարք, որը կօգնի հետևել արագ քնի(REM) փուլին և ինչ-որ չափով մասնակից դառնալ երազին։
Նոր սարքի միջոցով հնարավոր կլինի թռչել, երգել, կինոաստղերի հետ հանդիպումների հետ գնալ և անել ամեն ինչ, ինչ կյանքում ինճ-ինճ պատճառներով հնարավոր չէ, հայտնում է popmech.ru-ն։
Այո, այո, այժմ միայն Լեոնարդո Դի Կապրիոն չէ, որ կկարողանա կառավարել երազը, ինչպես անում է «Սկիզբ» հայտնի ֆիլմում։
«Մեր կյանքի 3-րդ մասը մենք վատնում ենք անիմաստ սյուժեներ նայելով, իսկ այժմ կարելի է այդ ժամանակն օգտակար դարձնել։ Երազի մեջ մարդիկ կարող են փոխվել, դառնալ ավելի լավը՝ կլինի դա հիշողության ու կրեատիվության ավելացում, տրամադրության լավացում, թե արտադրողականության բարձրացում»,- ասել է MIT ասպիրանտ Ադամ Գորովիցը։
Ձեռնոցի տեսքով Dormio սարքն ունի բազմաթիվ ցուցիչներ, որոնք հետևում են ուղեղի աշխատանքի տեղափոխմանը անգիտակցական փուլ։ Այդ ժամանակ սարքը սկսում է փոխանցել ձայնային ազդանշան, որը սովորաբար լինում է 1 բառ։ Այդ հաղորդագրության մեջ հնարավոր է կոդավորել այն, ինչ մարդն ուզում է տեսնել երազում։
Լաորատորիայի աշխատակիցներն ուզում են կոնկրետ ազդանշանի միջոցով երազի ծրագրավորման այլ փուլ անցնել։ Նրանց նպատակը ամբողջությամբ գիտակցված երազներն են, որոնք այս պահին կարող է տեսնել մոլորակի բնակչության ընդամենը 1 տոկոսը։ Երազանքին հասնելու համար գիտնականները պլանավորում են ավելի լավ ուսումնասիրել ուղեղի ակտիվությունը, երբ այն տեղափոխվում է անգիտակցական փուլ։
vnews.am