Ռուանդայի իշխանությունները Ֆրանսիայի դիվանագիտական առաքելության ղեկավարին թույլ չեն տվել մասնակցելու ցեղասպանության հիշատակին նվիրված արարողությանը, ցեղասպանություն, որն այդ երկրում տեղի Է ունեցել 20 տարի առաջ: Այդ մասին ապրիլի 7-ին հաղորդել Է «Ֆրանսպրես» գործակալությունը:

 

Սկզբնապես պլանավորվում Էր, որ արարողությանը կմասնակցի Ֆրանսիայի բարձրաստիճան պատվիրակությունը՝ արդարադատության նախարար Կրիստիան Տոբիրի գլխավորությամբ: Սակայն ապրիլի 6-ին հայտնի դարձավ, որ նա միջոցառմանը չի մասնակցի Ռուանդայի նախագահ Պոլ Կագամեի հայտարարությունների պատճառով, որը Ֆրանսիային մեղադրել Է ցեղասպանությանն «անմիջականորեն մեղսակից» լինելու մեջ: Այնուամենայնիվ, Ֆրանսիայի ԱԳ նախարարությունը հայտնել Է, որ խոսքը միջոցառումն ամբողջովին բոյկոտելու մասին չԷ, եւ Ֆրանսիայի դեսպանը դրան կմասնակցի:

 

Մինչդեռ, ինչպես նշում Է ՌԻԱ Նովոստին, ապրիլի 7-ին Ֆրանսիայի դեսպանը՝ Միշել Ֆլեշը, հայտնել Է, որ «երեկ գիշերը Ռուանդայի արտաքին գործերի նախարարությունն ինձ տեղեկացրեց, որ ես այլեւս հավատարմագրված չեմ արարողությանը»: Ուստի, պարզաբանել Է նա, չի կարողանա ներկա գտնվել արարողությանը:

 

Ռուանդան ապրիլի 7-ին նշում Է XX դարի վերջի ամենաահավոր ցեղասպանության 20-րդ տարելիցը, երբ խուտու եւ թութսի ազգությունների մեջեւ դիմակայության հարյուր օրվա ընթացքում, ըստ տարբեր գնահատումների՝ գազանաբար ոչնչացվեց 800 հազարից մինչեւ մեկ միլիոն մարդ: Հիմնականում զոհվել են թութսի Էթնիկ փոքրամասնության ներկայացուցիչները:

 

Ռուանդայի գործերով միջազգային տրիբունալը դատել Է ցեղասպանության կազմակերպիչներին եւ ոգեշնչողներին: Ռուանդայի բանակի գնդապետ Տեոնեստե Բագոսորուն, որն ամբողջովին զավթել Էր վերահսկողությունը երկրի քաղաքական եւ ռազմական իրադրության նկատմամբ, դատապարտվել Է ցմահ բանտարկության: Ռուանդայի զինված ուժերի գեներալ Օգյուստեն Բիզիմունգուն ստացել Է երեսուն տարվա բանտարկություն: Պատիժ են կրել նաեւ բռնության կոչ անող լրագրողները:

 

Ցեղասպանության 20-րդ տարելիցին նվիրված արարողությանը մասնակցելու համար Ռուանդա Է ժամանել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը: