«Հառաջ» շարժման հիմնադիր Էմանուել Մակրոնը, որը հաղթանակ Է տարել Ֆրանսիայի նախագահական ընտրություններում, եւՖրանսիայի գործող նախագահ Ֆրանսուա Օլանդը մայիսի 8-ին՝ նացիստական Գերմանիայի նկատմամբ հաղթանակի օրը, միասին մասնակցել են Փարիզի Հաղթական կամարի մոտ անցկացված հիշատակի արարողությանը:
Նախօրյակին հայտնի Է դարձել, որ Օլանդը Մակրոնին հրավիրել Է մասնակցել այդ արարողությանը:
Գործող եւ ընտրված նախագահները Հաղթական կամարի մոտ ծաղկեպսակներ են դրել Անհայտ զինվորի շիրիմին: Այսօր ավելի վաղ այնտեղ ծաղկեպսակներ են դրել վետերանները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: