Ֆրանսիացի իրավապահներին հաջողվել է ահաբեկչություն կանխել, որի նախապատրաստման ծրագրերը բացահայտելու մեջ օգնել են որոնումները, որոնք անցկացվել են Արտակարգ դրության ռեժիմի շրջանակներում: Այս մասին ուրբաթ օրը հայտարարել է Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսը:

 

 

«Հանցավոր շղթաներն ապակայունացվում են: Մեծ թվով մարդիկ են հայտնաբերվել և վերահսկողության տակ վերցվել: Բացի այդ, ահաբեկիչների «նախագծերից» մեկը բացահայտվել է որոնումների շնորհիվ, որոնք անցկացվել են Արտակարգ դրության ռեժիմի շրջանակներում»,-ասել է նա:

 

 

France Press գործակալության տվյալներով՝ խոսքը դեկտեմբերին ծագումով Չեչնիայից 27-ամյա երիտասարդի ձերբակալման մասին է, ով տեսանյութ է ձայնագրել, որում սպառնում էր ոստիկանության աշխատակիցներին: