Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսն ապրիլի 24-ին կմասնակցի Փարիզի Կանադայի հրապարակում, Կոմիտասի կիսանդու մոտ կայանալիք Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառմանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Nouvelles d'Armenie-ն, Մանուել Վալսը հանդես կգա նաև ելույթով:

 

Հայտնի է, որ Ֆրանսիայի նախագահ ֆրանսուա Օլանդն ապրիլի 24-ին կլինի Երևանում և կմասնակցի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում կայանալիք ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողությանը: Այդ մասին հայտարարել էր նաև Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ռոմեն Նադալը: