Արգենտինայի նախագահ Քրիստինա Կիրշներն Օլիվիոս կոչվող նստավայրում հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ եւ իր համերաշխությունն է արտահայտել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման արարողությանը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով PrensaArmenia.com.ar-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել Արգենտինայի նախագահի մամուլի ծառայությունը:
Վերոնշյալ հանդիպմանը մասնակցել են Արգենտինայի արդարադատության և մարդու իրավունքների նախարար Խուլիո Ալաքը, Արգենտինայի և Չիլիի հայ առաքելական եկեղեցու արքեպիսկոպոս Կիսագ Մուրադյանը, ՀՅԴ Հայ դատի Լատինական Ամերիկայի հանձնախմբի ներկայացուցիչները, գործարար Էդուարդո Էռնեկյանը: