Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը առաջին անգամ կմասնակցի Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված ապրիլի 24-ի պաշտոնական արարողությանը: Այս մասին լուրը հաստատել է Ֆրանսիայի նախագահի գրասենյակը: «Ասպարեզ» պարբերականը, ցեղասպանության 99-րդ տարելիցի հիշատակի միջոցառումը տեղի կունենա Փարիզի Կանադա հրապարակում՝ Կոմիտասի արձանի դիմաց:

 

Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը հայտարարությամբ շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի Հանրապետության նախագահին, ով հարգանքի տուրք կմատուցելի Հայոց ցեղասպանության 1.5 միլիոն զոհերի հիշատակին։ «Սա նշանակալի իրադարձություն է, որ պետք է ըստ արաժանվույն գնահատել' նկատի ունենալով Ֆրանսիայի միջազգային հեղինակությունը: Հանրապետության նախագահի ներկայությունը ցույց է տալիս նրա հավատարմությունը' իր ստանձնած հանձնառություններին»,- նշել է խորհուրդը' նկատի ունենալով նախագահական ընտրարշավի ժամանակ Ֆրանսո ւա Օլանդի տված խոստումը՝ ներկա գտնվելու Հայոց ցեղասպանության տարելիցի արարողություններին:

 

Սա առաջին անգամն է, որ նախագահ ընտրվելուց ի վեր Օլանդը կմասնակցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա' ապրիլ 24-ի ոգեկոչման արարողությանը։

 

«Հայաստան մեկնելու նախօրեին, Քեսաբում իրականացված էթնիկ զտումներով պայմանավորված միջազգային լարված իրավիճակի, ինչպես նաև թուրքական կառավարության ժխտողականության արմատականացման պայմաններում Ֆրանսիայի նախագահի ներկայությունը և խոսքը հատկապես կարևոր և սպասելի է, Ֆրանսիայի և նրա սահմաններից դուրս գտնվող քաղաքացիների համար»,- ընդգծել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը' կոչ անելով ֆրանսիացիներին մասնակցել ապրիլքսանչորսյան ոգեկոչման արարողությանը: