Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը «Ֆեյսբուք»-ի իր էջում լուսանկարներ է հրապարակել Հայոց ցեղասպանության հուշահամալիրից և գրառում կատարել։ Դեսպանը, մասնավորապես, գրել է․
«Ինչպես ամեն տարի Հայոց ցեղասպանության հիշատակի օրը' ապրիլի 24-ին, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության ծաղկեպսակը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի դիմաց է: Ապրիլի 24-ը Ֆրանսիայում նաև Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օրն է»։