Հայաստանի Ազգային հերոս, մեծ բարերար Քըրք Քըրքորյանի մերձավոր բարեկամ, ամերիկահայ հայտնի բժիշկ, ԱՄՆ Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի (UCLA) Դեյվիդ Գեֆենի անվան բժշկական քոլեջի համաղեկավար, Հայոց ցեղասպանության մասին պատմող հոլիվուդյան «Խոստումը» ֆիլմի պրոդյուսեր, դոկտոր Էրիկ Էսրաիլյանը եւ Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի ռեկտոր, կենսաբան, ակադեմիկոս Ջին Բլոքն այցելել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում նրանք ծանոթացել են ցուցադրությանը, դիտել ցուցանմուշները: Այնուհետեւ Հիշողությունների պուրակում Էրիկ Էսրաիլյանը եւ Ջին Բլոքը ջրել են «Խոստումը» ֆիլմի ստեղծագործական խմբի կողմից 2017 թվականին տնկած եղեւնին: