Երեկ համացանցում հոլովակ տարածվեց, որում Մարալիկի ծննդատան աշխատակիցը պատմում էր, որ իրեն ու իր գործընկերներին կորոնավիրուսի վարակը հաստատող թեստ են արել, և հայտնել են, որ բացասական է պատասխանը: Կնոջ վրդովմունքի պատճառը, սակայն, հիվանդանոցից ստացված արդեն երկրորդ զանգն էր, որով զանգահարողը տիկին Արեգնազին տեղեկացրել է՝ թեստի պատասխանը դրական է, պատրաստվեք, գալիս ենք ձեզ տեղափոխելու: Տեղափոխեցին նրանց հիվանդանոց, թե ոչ, պարզելու համար ԼՈՒՐԵՐ.com-ը զրուցել է Մարալիկի բնակիչ տիկին Արեգնազի հետ: «Թեստը հանձնեցինք, սեցին բացասական է, նորից գիշերով զանգին, թե դրական է: Գիշերվա կեսին ոստիկաններն եկան կռվով տարան ընձի Գյումրու Ինֆեկցիոն հիվանդանոց: Ես ոստիկաններին խնդրեցի՝ թույլ տան ես իմ տան մեջ մեկուսանամ, ես մենակ ապրող կին եմ, չթողեցին, ասին՝ դուռը կջարդենք՝ չբացես»: Տիկին Արեգնազը պնդում է՝ ինքն իրեն միշտ լավ է զգացել, հիմա էլ ոչ մի գանգատ չունի, իրեն անիմաստ են տարել հիվանդանոց: «Տաքություն չունեմ, հազ չունեմ, գրիպ էլ չեմ, ուղղակի արդեն սիրտս է վատ, հանգստացնող եմ խմել: Եթե առաջին թեստը ասեին դրական է, ես իմ հոժար կամքով կգնայի, կպառկեի, ինչխոր սաղ կենեն, բայց ընձի խաբին, բերին ստեղ: Ես երկրորդ թեստ եմ պահանջել, չեն էրել, ոչ էլ առաջինը ցույց տվին, օր համոզվեի: Հմի ես ուզած-չուզած մեր վարակված սանիտարկի հետ մի պալատում պառկած եմ, եթե մինչև հմի վարակված չէի, հմի հաստատ վարակվա արդեն»: Տիկին Արեգնազի տեղեկացմամբ՝ Մարալիկի ծննդատան բուժաշխատողների մեծ մասին թեստավորել ու տեղափոխել են Գյումրու Ինֆեկցիոն հիվանդանոց: «Այսօր էլ մյուսներին են թեստավորելու, եթե մենք իրոք վարակված ենք, նրանք էլ վարակված կլինեն»: Մեր հարցին՝ արդյոք աշխատանքի ընթացքում ծննդատանն իրենց տրամադրել են պաշտպանիչ դիմակներ, ձեռնոցներ կամ իրականացվել են կանխարգելիչ միջոցառումներ, աշխատակիցը պատասխանեց. «Ոչ պաշտպանիչ դիմակ, ոչ ձեռնոց, ոչ էլ ինչ-որ միջոցառում չի իրականացվել, մենք ամեն մեկս մեր համար առել դրել ենք, կամ էլ ինքնուրույն մաքրման ինչ-որ աշխատանքներ ենք իրականացրել են կանխարգելիչ որևէ աշխատանք»:
«Եթե մինչև հիմա վարակված չէի, հիմա հաստատ վարակվել եմ»․ Մարալիկի ծննդատան աշխատակիցը երկրորդ թեստ է պահանջում
14:15 - 16.Ապրիլ.2020
Առաջարկում ենք նաև
16/06/22 10:23
«Արդարադատությունը ծայրահեղ ծանր վիճակում է, դատական համակարգը հեղինակազրկվում է». «Փաստ»
28/02/24 13:20
Փաստորեն, մինչև հիմա ՀՀ-ում ԵԱՏՄ բանկերի երաշխիքները գործում էին, իսկ ՀՀ-ինը՝ ոչ, լավ չի
31/01/24 17:58
Որևէ մեկից որևէ բան չենք խլում. ֆինանսների նախարարը՝ մասնավոր ընկերություններում կառավարության բաժնեմաս ունենալու մասին
16/09/22 12:04
Հայկական զինված ուժերը 6 դիրք են հետ վերցրել
30/07/22 14:20
«Դաշնակցականներիս սրանով չեն կարող կոտրել․ Գոռն էլ, Տարոնն էլ ընկճվող չեն»․ Գեղամ Մանուկյան
22/03/22 09:30
Ինքնակերտված «հերոսից» հակահերոս՝ մեկ քայլ. «Փաստ»
26/03/21 14:20
Հիմա ոմանք մտահոգված են Արցախում ռուսերենը երկրորդ պաշտոնական լեզու հռչակելու հարցով, այլ բան, կարծես թե, չի մտահոգում. Դանիելյան
13/03/21 12:01
«Ես մի մեղքի զգացում ունեմ էս տարիքում ... ցավը մինչև հիմա իմ մեջ մնացել է»․ Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)
18/02/21 12:40
Ինչո՞ւ մինչև հիմա այդ հարցը լուծված չէ․ Փաշինյանի նկատողությունը նեղը գցեց Ղուլարյանին
04/02/21 17:30
«Եթե էսքան կռիվներից հետո ինձ բան չի եղել, ուրեմ հիմա էլ հաստատ չի լինի». Վրեժը կամավոր կերպով միացել էր արագ արձագանքման ջոկատին
25/11/20 13:44
Ինչո՞ւ մինչև հիմա Սահմանադրական կարգի տապալման մասով Նիկոլ Փաշինյանին մեղադրանք չի առաջադրվել. Կիմ Բլայան
Լրահոս
22:30
Պարենային անվտանգության խնդիրը առաջնային է, վստահ ենք՝ հաջողությամբ կիրականացվեն «բարեփոխումները»
19:32
«44-օրյային ինչ զգացել եմ՝ հանձնել եմ թղթին»․ ԶՈՒ պահեստազորի մայոր Անի Ժամհարյանը ստեղծագործում է (տեսանյութ)
18:26
Հայաստանի նոր կառավարությունը կարող է գալ, պայմանագիրն անվավեր ճանաչել. Ամիրբեկովը՝ Սահմանադրությունը փոխելու մասին
08:28
Հայկ Սարգսյանի հետ փոխկապակցված ընկերությունը պետությունից արտոնություններ է ստացել. Euromedia24.com
19:00
ՌԴ պատգամավոր Անաստասիա Ուդալցովայի առաջարկը Ռուսաստանում Հելոինի տոնը փոխարինելու «ռուսական հեքիաթ» օրով
17:10
Հույս ունենք՝ Փաշինյանը կայցելի սահմանամերձ Մեղրաշատ և անձամբ կտեսնի իրավիճակը. նրան հարցեր ունենք. Մեղրաշատի վարչական ղեկավար
16:45
Նիկոլ Փաշինյան, այդքան հե՞շտ է գյուղական պայմաններում երեխա մեծացնելը․ մահացած 8-ամյա երեխայի մորաքույր
16:00
Օրեր առաջ թշնամու հետախուզա-դիվերսիոն խումբ է ներթափանցել գյուղ, թողել գրություն․ Արթուր Գրիգորյան
11:46
Երևանում տղամարդը հարվածել է 86-ամյա թոշակառուի գլխին, վերջինս էլ դանակի հարվածներ հասցրել նրան
11:38
Մարտահրավեր է միշտ վառ պահել մեր պատկանելիության ոգին՝ եկեղեցու ու ազգի նկատմամբ․ Արամ Ա Հայրապետ
10:05
«Հիմա իմ տունը դիրքերում է, մա՛մ ջան». Էդուարդ Սիանոսյանն անմահացել է Ջերմուկում 2022 թ. սեպտեմբերի 13-ին. «Փաստ»
10:05
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մութ կետերն ու Թուրքիայի իրական մտադրությունները. «Փաստ»
09:40
«Ժողովրդավարության բաստիոնում» մարդիկ պատասխանատվության են ենթարկվում մի հոդվածով, որը հանցակազմ չի պարունակո՞ւմ. «Փաստ»
23:22
Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերին. Էրդողան