Վիրջինիայի համալսարանի բժշկական գիտությունների դոկտոր Չժեն Յանը պատմել է, թե ինչպես է կարելի խուսափել բարդություններից COVID-19-ով վարակվելուց հետո, գրում է Eurekalert-ը:

Ըստ գիտնականի, վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ պարբերաբար կատարվող ֆիզիկական վարժությունները կարող են կանխել կամ նվազեցնել սուր շնչառական հյուծվածության համախտանիշի ծանրությունը, շնչառական անբավարարության դրսևորումը, որը կապված է մահվան դեպքերի մեծ մասի հետ՝ COVID-19- ի ժամանակ:

Չժեն Յանը նշել է, որ սպորտը նպաստում է հզոր հակաօքսիդանտի արտադրմանը, որը հայտնի է որպես «արտաբջջային գերօքսիդ դիսմուտազ» (EcSOD): Հիվանդության ժամանակ նրա մակարդակն իջնում է, սակայն նույնիսկ մեկ մարզումն ընդունակ է ավելացնել դրա արտադրությունը:

ԱՄՆ-ում հիվանդությունների վերահսկման և կանխարգելման դաշնային կենտրոնների գնահատականների համաձայն՝ COVID-19- ով հոսպիտալացված հիվանդների 20-ից 42 տոկոսը տառապում են սուր շնչառական հյուծվածության համախտանիշով, նրանցից 67-85 տոկոսը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: