Պարետ Տիգրան Ավինյանը այսօր՝ ապրիլի 16-ին, նոր որոշում է ստորագրել, որով Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելու առանձնահատուկ և անհետաձգելի համարվող դեպքերը կրճատվել են։

 

Կարգավորմամբ՝ առանձնահատուկ դեպքերում Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելու արգելքից բացառություն կարող էր արվել առողջապահական, տնտեսական կամ արտադրական անհետաձգելի կարիքների առկայության, ինչպես նաև պաշտոնական այցերի դեպքում կամ հոգեհանգստի կամ թաղման արարողությանը մասնակցելու նպատակով՝ հանգուցյալի մերձավոր ազգականներին:

Պարետի այսօրվա որոշման համաձայն՝ հոգեհանգստի կամ թաղման արարողությանը մասնակցելու նպատակով՝ հանգուցյալի մերձավոր ազգականների մուտքը արգելվում է, դրույթը այլևս բացառություն չէ։

 

Հիշեցնենք, որ երեկ պարետը որոշում էր ստորագրել, որով փակվել է Նորաշեն մուտքն ու ելքը։ Պատճառն այն է, որ գյուղում, հուղարկավորության ժամանակ` այլ երկրից ժամանած հաստատված դրական դեպքի հետ շփում է եղել` խախտելով պարետի ցուցումները։

 
 

Նորաշենը փակ կմնա մինչև ապրիլի 18-ը՝ ժամը 23։59-ը։