Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանին: Հարգելի՛ հայրենակիցներ
Քիչ առաջ ավարտվեց Հայաստանի Հանրապետության Վարչապետ պարոն Փաշինյանի հետ հանդիպումս: Քննարկել ենք Հայաստանի եւ Արցախի միջեւ բոլոր ոլորտներում ակտիվ համագործակցության ծրագրերը։ Վարչապետ Փաշինյանին մեկ անգամ ևս երախտագիտություն եմ հայտնել Արցախի զարգացմանն ու անվտանգությանն առնչվող հարցերում ցուցաբերվող անվերապահ աջակցության համար: