ՀՀ տարածքում լրատվական կայքերի դիտելիության մոնիտորինգի արդյունքում Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մարտ ամսվա ընթացքում (մինչ այսօր) Հայաստանում ամենաշատ դիտելիություն ունեցող 20 լրատվական կայքերի վարկանիշային աղյուսակը՝ ըստ Similarweb.com հեղինակավոր կայքի:
Similarweb.com կայքը հաշվիչ գործիք է, որը կատարում է կայքերի այցելությունների հաշվարկ՝ տրամադրելով օգտատերերին կայքերի վարկանիշների տվյալներ՝ ըստ պետությունների և խմբերի: Գործիքը թույլ է տալիս տեսնել կայքի վարկանիշը՝ այցելուների քանակի և այլ չափանիշների հիման վրա: Այս հաշվիչ գործիքը թարմացումները կատարում է ամիսը մեկ անգամ՝ տրամադրելով եռամսյակի տվյալներ:
Դիտարկումը կատարվել է երեք սանդղակով՝ Total Visits-ի հիման վրա, որը ցույց է տալիս նշված ժամանակահատվածում կայքի այցելությունների ընդհանուր թիվը, դիտումների քանակը, ինչն անչափ կարևոր ցուցանիշ է, եթե փորձում ենք վերլուծել կայքը հանրային հետաքրքրության և մրցունակության տեսանկյունից. որքան շատ են կայքի դիտումները, այնքան ավելի մեծ է տվյալ կայքի լսարանը:
Մյուս սանդղակը Page Visits-ն է, որն իր հերթին ցույց է տալիս մեկ սեանսի ընթացքում կայքի այցելուների կողմից դիտված էջերի միջինացված թիվը: Եվ երրորդ սանդղակը Visit Duration-ն է, որը ցույց է տալիս նշված ժամանակահատվածում մեկ սեանսի ընթացքում կայքում անցկացված միջին ժամանակը:
Եվ այսպես, առաջին սանդղակի հիման վրա կատարած մոնիտորինգի արդյունքում՝ 2020 թվականի մարտ ամսվա հայկական առաջատար կայքերի ցուցակը գլխավորում է News.am լրատվական պորտալը՝ 8 միլիոն 741 դիտումով:
Հաջորդիվ՝
2) Armeniasputnik.am ՝ 4 մլն 447 հազար դիտում
3) Mamul.am ՝ 3 մլն 130 հազար. դիտում.
4) 1in.am՝ 1 մլն 953 հազար դիտում,
5) Shamshyan.com 1 մլն 892 հազար դիտում
6) Tert.am` 1.մլն 590 հազար դիտում
7) Lurer.com` 1 մլն 399 հազար դիտում
8) Blognews.am ` 1 մլն 395 հազար դիտում
9) Lragir.am` 1 մլն 317 հազար դիտում
10) Azatutyun.am `1 մլն 88 հազար դիտում
11) Iravaban.net` 1 մլն 31 հազար դիտում
12) Hraparak.am` 1 մլն 24 հազար դիտում
13) 168.am ` 997.374 դիտում
14) Armtimes.com` 792.755 դիտում
15) Armlur.am` 785.491 դիտում,
16) Armenpress.am` 709.783 դիտում
17) Asekose.am` 683.731 դիտում,
18) Aravot. am` 583.835 դիտում
19) a1plus.am` 452.074 դիտում
20) Shantnews.am` 427.703 դիտում
Page Visits ցուցանիշի մոնիտորինգի արդյունքում մեդիա դաշտի առաջատարների դիրքերը փոքր-ինչ փոփոխվում են: Նշենք, որ այս ցուցանիշն անչափ կարևոր է, քանի որ խոսում է տվյալ լրատվական կայքի հանդեպ հանրային հետաքրքրության և սոցիակալան ցանցերից եկող թրաֆիկից կախվածություն չունենալու մասին: Oնլայն մեդիայի գլխավոր խոցելի կետն է կախվածությունը սոցիալական ցանցերից։ Այսինքն` եթե օրինակ Ֆեյսբուքի հետ խնդիրներ առաջանան, ապա կայքերը կկորցնեն իրենց լսարանը։ Եվ այսպես՝ նշված ժամանակահատվածում դիտված էջերի թվով ամսվա առաջատարներն են՝
Shamshyan.com` 5.11
2) Mamul.am` 4.72
3) Lurer.com` 4.26
4) News.am` 3.77
5) Shantnews.am՝ 3.57
6) 7or.am` 3.45
7) a1plus.am` 3.20
8) Slaq.am ` 3.12
9) Mediamall.am` 3.02
10) Lragir.am ` 3.00
11) Yerevan Today ` 2.81
12) Hayeli.am` 2.82
13) Hraparak.am ` 2.70
14) Politik.am` 2.54
15) Blognews.am` 2.52
16) 1in.am ` 2.48
17) Tert.am` 2.45
18) Panarmenian.net` 2.43
19) Asekose.am` 2.35
20) Aysor.am ` 2.29
Ինչպես նշեցինք, կայքի Visit duration-ն սանդղակը նույնպես անչափ կարևոր ցուցանիշ է, քանի որ ըստ մասնագիտական վերլուծությունների, եթե այցելուն մեկ սեանսի ընթացքում կայքում անցկացնում է 3 րոպեից ոչ պակաս՝ դա խոսում է կայքի՝ այցելուների համար հետաքրքիր լինելու մասին և վկայում է, որ այցելուն կայքում գտել է այն, ինչի համար այցելել էր: Ըստ այդմ՝ տվյալ ցուցանիշով առաջատար կայքերի քսանյակը գլխավորում է Yerevan Today լրատվական կայքը՝ 05 րոպե 45 վայրկյան միջին ցուցանիշով:
Հաջորդիվ՝
2) Lurer.com` 05:45 րոպե
3) Shantnews.am` 05:08 րոպե
4) News.am ` 05: 03 րոպե
5) a1plus.am ` 05:00 րոպե
6) Hayeli.am ` 04: 50 րոպե
7) Lragir.am ՝ 04 :41 րոպե
8) Slaq.am ` 04: 12 րոպե
9) 1Iin.am ` 04 : 02 րոպե
10) 7or.am` 03: 57 րոպե
11) Asekose.am ` 03:44 րոպե
12) Mediamall.am` 03:34 րոպե
13) Tert.am ` 03:23 րոպե
14) Factor.am ` 03:15 րոպե
15) Hraparak.am ` 03:13 րոպե
16) Armenpress.am ` 03:13 րոպե
17) Politik.am ` 03:13 րոպե
18) Armdaily.am ` 03: 11 րոպե
19) Shamshyan.com ` 03:01 րոպե
20) Armtimes.com ` 03:00 րոպե