ՀՀ տարածքում լրատվական կայքերի դիտելիության մոնիտորինգի արդյունքում՝ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մայիս ամսվա ընթացքում Հայաստանում ամենաշատ դիտելիություն ունեցող 20 լրատվական կայքերի վարկանիշային աղյուսակը՝ ըստ Similarweb.com և Google Analitycs հեղինակավոր կայքերի միջինացված արդյունքների:
Դիտարկումը կատարվել է Total Visits-ի սանդղակի հիման վրա, որը ցույց է տալիս նշված ժամանակահատվածում կայքի այցելությունների ընդհանուր թիվը, դիտումների քանակը, ինչն անչափ կարևոր ցուցանիշ է, եթե փորձում ենք վերլուծել կայքը հանրային հետաքրքրության և մրցունակության տեսանկյունից. որքան շատ են կայքի դիտումները, այնքան ավելի մեծ է տվյալ կայքի լսարանը:
Եվ այսպես, տվյալ սանդղակի հիման վրա կատարած մոնիտորինգի արդյունքում՝ 2023 թվականի մայիս ամսվա հայկական առաջատար կայքերի ցուցակը ունի հետևյալ տեսքը
1) News.am ՝ 8 միլիոն 13 հազար դիտում
2) Lurer.com ՝ 1 միլիոն 780 հազար դիտում
3) 168.am` 1 միլիոն 283 հազար դիտում
4) Armeniasputnik. am` 1 միլիոն 197 հազար դիտում
5) 1In.am` 1 միլիոն 123 հազար դիտում
6) Mamul. am` 978 հազար 762 դիտում
7) Aysor. am` 879 հազար 520 դիտում
8) Armtimes. com` 703 հազար 874 դիտում
9) Azatutyun.am` 648 հազար 722 դիտում
10) Past. am` 639 հազար 911 դիտում
11) Shamshyan. com` 623 հազար 923 դիտում
12) Armenpress.am` 516 հազար 954 դիտում
13) Irakanum.am` 420 հազար 628 դիտում
14) Tert.am` 417 հազար 619 դիտում
15) Aravot.am` 392 հազար 811 դիտում
16) Hraparak.am` 390 հազար 614 դիտում
17) Armday.am ` 397 հազար 61 դիտում
18) A1plus.am` 343 հազար 302 դիտում
19) Shabat.am` 321 հազար 762 դիտում
20) Hetq.am` 202 հազար 184 դիտում
Ցանկանում ենք նաև ընթերցողների ուշադրությունը հրավիրել այն հանգամանքի վրա, որ որոշ կայքերի տվյալների դեպքում հնարավոր է այս կամ այն ցուցանիշի շեղում: Դա պայմանավորված է նրանով, որ տվյալ կայքերի Google Analytics-ի տվյալները փակ են և Similarweb կայքը հնարավորություն չի ունեցել գեներացնելու միջինացված ցուցանիշ՝ ներկայացնելով միայն իր կողմից կատարված չափումների արդյունքները, որոնք էլ ներկայացրել ենք ձեր ուշադրությանը: