Վանաձոր քրեակատարողական հիմնարկում 14 հոգի հացադուլի մեջ են։ Նրանցից 10-ը ՔԿՀ պետին դիմում է գրել՝ բողոքելով, որ իրենց վաղաժամկետ չեն ազատում։ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի (ՀՔԱՎ) գրասենյակը տեղեկացնում է, որ մյուս 4-ի բողոքը կապված է նախկինում դատախազության անօրինական գործողությունների հետ, որի արդյունքում, նրանց պնդմամբ, անօրինական որոշումներ են կայացվել իրենց նկատմամբ։