Սաուդյան Արաբիայի իշխանությունները անչափահասների համար մահապատիժը, որպես հանցագործության պատժատեսակ, չեղարկելու որոշում են կայացրել։
Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը' հղում անելով տեղի Մարդու իրավունքների հարցերով հանձնաժողովի հայտարարությանը։
«Սա կարևոր օր է Սաուդյան Արաբիայի համար։ Այսպիսի քայլը հնարավոր դարձավ Սալման բին Աբդուլ Ազիզ ալ Սաուդ թագավորի և թագաժառանգ Մուհամմեդ բեն Սալման Ալ Սաուդի շնորհիվ։ Այպիսի հրամանը հնարավորություն կտա մեզ ստեղծել առավել ժամանակակից օրենսգիրք»,- նշել է հանձնաժողովի ղեկավար Ավվադ ալ-Ավվադը։
Հայտարարությունում նշվում է, որ անչափահասների համար մահապատիժը փոխարինվելու է առավելագույնը 10 տարի ազատազրկմամբ։