Հայտնի բրիտանացի բլոգերը հրաժարվել է իր շքեղ կյանքից՝ կորոնավիրուսային համավարակի օրերին որպես բժիշկ աշխատելու համար, գրում է Daily Maill-ը:

24-ամյա Սեպի Սամայիի (Sepii Samaee) խոսքով՝ ինքն սկսել է աշխատել հիվանդանոցում Լոնդոնի համալսարանն այս ամառ ավարտելուց հետո և իր ժամանակն ամբողջովին կտրամադրի բժշկությանը: Նա նշել է, որ ցանկացել է այցելել 13 երկիր, սակայն հայտարարված կարանտինի պատճառներով ստիպված է եղել հետաձգել իր ճամփորդության ծրագրերը:

Persian Bunny անունով հայտնի բլոգերուհին Ինստագրամի իր էջում կիսվում է իր ճամփորդությունների լուսանկարներով՝ նաև գովազդելով տարբեր հայտնի ապրանքանիշների, ինչպես օրինակ՝ Chanel-ի, Valentino-ի, Louis Vuitton-ի և Christian Laboutin-ի թանկարժեք զգեստները:

«Ինձ դուր է գալիս ցույց տալ մարդկանց, որ կարելի է ունենալ թանկարժեք զգեստ, զվարճանալ և լուրջ աշխատանք ունենալ»,- նշում է աղջիկը՝ հավելելով, որ ցանկանում է լինել բժիշկ, բայց միևնույն ժամանակ «մնալ ինքն իրեն հավատարիմ»: