«Հրապարակ» թերթը գրում է. «Ապրիլի 15-ին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հրամանով Շուշանիկ Սուլիկոյի Շուշանյանը նշանակվել է ԱԺ աշխատակազմի մարդկային ռեսուրսների կառավարման (կադրերի) վարչության պետի պաշտոնում: Շուշանյանը Շողակաթ (նախկինում՝ Շորժա) համայնքի ՀՀԿ-ական երկարամյա գյուղապետի դուստրն է։ Համայնքապետը Զարեհ Սարգսյանի՝ ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի եւ վարչապետի խորհրդական Նաիրի Սարգսյանի հոր ընկերն է։ Ճիշտ է, այս պաշտոնը համալրվում է մրցույթի միջոցով, բայց հայրը խոստովանեց, որ նրան առաջարկել են։ Շուշանյանը նախկինում զբաղեցրել է Սոցիալական ապահովության պետական ծառայության անձնակազմի կառավարման վարչության պետի պաշտոնը, հայրն ասաց․ «Ընդեղ ա կռեր իրա աշխատանքային կենսագրությունը»։ Իսկ ծառայության պետը ժամանակին եղել է Զ․ Սարգսյանը։ Հարցին, թե աղջիկն ինչպես որոշեց թողնել այդ լավ պաշտոնը եւ տեղափոխվել ԱԺ, ասաց․ «Էդ արդեն ինքը չի որոշել, առաջարկություն ա եղել, ինքը սկզբից չէր համաձայնում, հետո երեւի համոզել են»։ Ո՞վ է առաջարկել՝ Սարգսյաննե՞րը։ «Բացարձակ՝ ոչ»։ «Դուք ո՞ր Սարգսյաններին նկատի ունեք»։ «Որին Դուք ունեք»։ Մտերի՞մ եք Սարգսյանների հետ։ «Իրանք (երկվորյակ եղբայրներին նկատի ունի) ինձ շատ մոտիկ մարդիկ են՝ ծնված օրվանից, համագյուղացիներ ենք, իրենք որ ծնվել են՝ 1992 թվականի օգոստոսի 8-ին, իրենց հայրիկն Արծվաշենի ճակատում շրջափակման մեջ էր, մենք կռվում էինք, հետո պայքարեց, պատվով դուրս եկավ, տեսավ զույգ տղա ա ունեցել։ Բայց էս գործը հաստատ իրանց հետ կապ չունի»։ Ի դեպ, ԱԺ կադրերի պետի պաշտոնը թափուր էր անցած տարվա ապրիլից, երբ ԱԺ ղեկավարությունը որոշեց ատեստավորում անցկացնել, այդ ժամանակ ինքնակամ հրաժարական տվեց այդ պաշտոնում մոտ 10 տարի աշխատած Հերմինե Ղազարյանը՝ «Տաշիրի» Կարեն Կարապետյանի կնոջ բարեկամուհին»:
Առաջարկում ենք նաև
19/10/24 08:30
«Հրապարակ». Կապանում իրավիճակը թեժանում է
27/07/24 08:30
Իշխանությունը երկրում տիրող ծանր բարոյահոգեբանական մթնոլորտը որոշել է ցրել քեֆերով․ «Հրապարակ»
16/07/24 08:20
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանին հաջողվել է Ալիեւին համոզել
19/06/24 08:20
«Հրապարակ». ՔՊ-ական նախկին պաշտոնյայի դեմ մեծ ծավալի չարաշահումների փաստով վարույթ է հարուցվել
30/05/24 08:10
«Հրապարակ». ՆԳ նախարարը կհեռանա՞
05/04/24 08:05
«Հրապարակ». Ինչու է Սարգիս Գալստյանը որոշել Արցախը դատարկվելուց միայն յոթ ամիս անց վերադառնալ Հայաստան
25/01/20 09:20
«Հրապարակ». «Օրենքով գողը» որոշել է նոր օրենքով «նստել»
Լրահոս
22:30
Պարենային անվտանգության խնդիրը առաջնային է, վստահ ենք՝ հաջողությամբ կիրականացվեն «բարեփոխումները»
19:32
«44-օրյային ինչ զգացել եմ՝ հանձնել եմ թղթին»․ ԶՈՒ պահեստազորի մայոր Անի Ժամհարյանը ստեղծագործում է (տեսանյութ)
18:26
Հայաստանի նոր կառավարությունը կարող է գալ, պայմանագիրն անվավեր ճանաչել. Ամիրբեկովը՝ Սահմանադրությունը փոխելու մասին
08:28
Հայկ Սարգսյանի հետ փոխկապակցված ընկերությունը պետությունից արտոնություններ է ստացել. Euromedia24.com
19:00
ՌԴ պատգամավոր Անաստասիա Ուդալցովայի առաջարկը Ռուսաստանում Հելոինի տոնը փոխարինելու «ռուսական հեքիաթ» օրով
17:10
Հույս ունենք՝ Փաշինյանը կայցելի սահմանամերձ Մեղրաշատ և անձամբ կտեսնի իրավիճակը. նրան հարցեր ունենք. Մեղրաշատի վարչական ղեկավար
16:45
Նիկոլ Փաշինյան, այդքան հե՞շտ է գյուղական պայմաններում երեխա մեծացնելը․ մահացած 8-ամյա երեխայի մորաքույր
16:00
Օրեր առաջ թշնամու հետախուզա-դիվերսիոն խումբ է ներթափանցել գյուղ, թողել գրություն․ Արթուր Գրիգորյան
11:46
Երևանում տղամարդը հարվածել է 86-ամյա թոշակառուի գլխին, վերջինս էլ դանակի հարվածներ հասցրել նրան
11:38
Մարտահրավեր է միշտ վառ պահել մեր պատկանելիության ոգին՝ եկեղեցու ու ազգի նկատմամբ․ Արամ Ա Հայրապետ
10:05
«Հիմա իմ տունը դիրքերում է, մա՛մ ջան». Էդուարդ Սիանոսյանն անմահացել է Ջերմուկում 2022 թ. սեպտեմբերի 13-ին. «Փաստ»
10:05
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մութ կետերն ու Թուրքիայի իրական մտադրությունները. «Փաստ»
09:40
«Ժողովրդավարության բաստիոնում» մարդիկ պատասխանատվության են ենթարկվում մի հոդվածով, որը հանցակազմ չի պարունակո՞ւմ. «Փաստ»
23:22
Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերին. Էրդողան