«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ինչպես գրել էր «Ժողովուրդ» օրաթերթը, երեկ տեղի է ունեցել ԱԺ 2016 թվականի ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի հերթական նիստը։ Գրել էինք, որ մինչ հանձնաժողովի գործողության ժամկետի ավարտը, կլսեն ՊԲ ներկայացուցիչներին։ Եվ ահա երեկ հանձնաժողովի դռնփակ նիստին մասնակցում էր Արցախի պաշտպանության նախկին նախարար, Արտակարգ իրավիճակների նախարար Լեւոն Մնացականյանը: Նկատենք, որ նիստից հետո լրագրողների հետ զրույցում Մնացականյանը նշել է, թե ՝ իրենց հաշվարկով ապրիլյան պատերազմի ժամանակ հայկական կողմը կորցրել է մինչեւ 400 հեկտար: Հիշո՞ւմ եք' ապրիլյան պատերազմից հետո նախկին նախագահ Սերժ Սարգսյանը եւս խոսել էր 800 հեկտարի կորստի մասին, սակայն վերջերս խմբագրեց իր ասածը' հայտարարելով 400 հեկտարի մասին։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, նիստի ընթացքում այս հարցը գլխավորներից մեկն է եղել եւ հանձնաժողովի անդամները փորձել են եւ ցանկացել են հենց նախկին նախարարից իմանալ՝ ի վերջո կորուստը քանի հեկտար է եղել եւ արդյոք Սերժ Սարգսյանը ստել է։ Ընդ որում, նրանք Մնացականյանին հիմնականում տվել են այն հարցերը, որոնք պետք է տային ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովին, սակայն չեն կարողացել։ Այս անգամ ապրիլյան քննիչ հանձնաժողովի նիստն այնքան էլ երկար չի տեւել, ինչպես օրինակ Սերժ Սարգսյանի ժամանակ, սակայն կրկին բավական ակտիվ է անցել եւ յուրաքանչյուր պատգամավոր մի քանի հարց է տվել նախկին նախարարին։ Իսկ Մնացականյանը, ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների, հիմնականում պատմել է այն, ինչ 5-րդ հեռուստաալիքի նկարահանած հայտնի ֆիլմում է ասել: Նկատենք, որ շուտով հանձնաժողովի աշխատանքներն ավարտվելու են եւ մինչեւ այդ կփորձեն լսել ՊԲ եւս երեք ներկայացուցչի հետ։ Չի բացառվում հրավիրվի նաեւ Արցախի նախագահ Բակո Սահակյանը»։
Առաջարկում ենք նաև
30/04/19 08:01
«Ժողովուրդ». Վիգեն Սարգսյանը նեղացել է Սերժ Սարգսյանից
26/03/19 09:40
«Ժողովուրդ». Սերժ Սարգսյանը պլան է մշակել
29/01/19 08:26
«Ժողովուրդ». Գործին խառնվել է Սերժ Սարգսյանը
11/08/18 09:15
Սերժ Սարգսյանը եւ Բակո Սահակյանը քննարկել են Ռոբերտ Քոչարյանի կալանավորման հարցը. «Ժողովուրդ»
19/06/18 10:15
Սերժ Սարգսյանը հանդիպել է կուսակիցներին եւ քննարկել Մանվել Գրիգորյանի արարքը. «Ժողովուրդ»
09/06/18 09:52
«Ժողովուրդ». Սերժ Սարգսյանը դեռ անտուն կմնա
10/05/18 09:34
«Ժողովուրդ». Սերժ Սարգսյանը մերժել է
06/03/18 09:50
«Ժողովուրդ». Սերժ Սարգսյանը համաձայնել է
Լրահոս
22:30
Պարենային անվտանգության խնդիրը առաջնային է, վստահ ենք՝ հաջողությամբ կիրականացվեն «բարեփոխումները»
19:32
«44-օրյային ինչ զգացել եմ՝ հանձնել եմ թղթին»․ ԶՈՒ պահեստազորի մայոր Անի Ժամհարյանը ստեղծագործում է (տեսանյութ)
18:26
Հայաստանի նոր կառավարությունը կարող է գալ, պայմանագիրն անվավեր ճանաչել. Ամիրբեկովը՝ Սահմանադրությունը փոխելու մասին
08:28
Հայկ Սարգսյանի հետ փոխկապակցված ընկերությունը պետությունից արտոնություններ է ստացել. Euromedia24.com
19:00
ՌԴ պատգամավոր Անաստասիա Ուդալցովայի առաջարկը Ռուսաստանում Հելոինի տոնը փոխարինելու «ռուսական հեքիաթ» օրով
17:10
Հույս ունենք՝ Փաշինյանը կայցելի սահմանամերձ Մեղրաշատ և անձամբ կտեսնի իրավիճակը. նրան հարցեր ունենք. Մեղրաշատի վարչական ղեկավար
16:45
Նիկոլ Փաշինյան, այդքան հե՞շտ է գյուղական պայմաններում երեխա մեծացնելը․ մահացած 8-ամյա երեխայի մորաքույր
16:00
Օրեր առաջ թշնամու հետախուզա-դիվերսիոն խումբ է ներթափանցել գյուղ, թողել գրություն․ Արթուր Գրիգորյան
11:46
Երևանում տղամարդը հարվածել է 86-ամյա թոշակառուի գլխին, վերջինս էլ դանակի հարվածներ հասցրել նրան
11:38
Մարտահրավեր է միշտ վառ պահել մեր պատկանելիության ոգին՝ եկեղեցու ու ազգի նկատմամբ․ Արամ Ա Հայրապետ
10:05
«Հիմա իմ տունը դիրքերում է, մա՛մ ջան». Էդուարդ Սիանոսյանն անմահացել է Ջերմուկում 2022 թ. սեպտեմբերի 13-ին. «Փաստ»
10:05
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մութ կետերն ու Թուրքիայի իրական մտադրությունները. «Փաստ»
09:40
«Ժողովրդավարության բաստիոնում» մարդիկ պատասխանատվության են ենթարկվում մի հոդվածով, որը հանցակազմ չի պարունակո՞ւմ. «Փաստ»
23:22
Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերին. Էրդողան