«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունը լռում է ՊՆ պաշտոնատար աձանց մասով հարուցված քրեական գործերով: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել ՊՆ չարաշահումների մասով հարուցված քրեական գործից:
Մասնավորապես, ՊՆ-ում չարաշահումների այս պատմությունը բացահայտվել է 2017 թվականին, որին անգամ խառնվել է Սերժ Սարգսյանը եւ պահանջել է, որ ՊՆ կապիտալ շինարարության եւ զորքերի բնակավորման վարչության պետ Աշոտ Գրիգորյանն անձամբ ներկայանա Բաղրամյան 26: Սերժ Սարգսյանի հետ խոսակցությունը ավարտելուց հետո Աշոտ Գրիգորյանին ասում են` գնա եւ զբաղվի իր աշխատանքով:
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանն այս առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեց «Կոնկրետ այդ գործերի շրջանակներում քննչական գործողությունները կամ քննությունը շարունակվում է: Քննչական գորոծողություններ կան, որոնք իրականացնելու համար բավականաչափ ժանմանակահատված պետք է անցնի»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում