«Հրապարակ» թերթը գրում է.
«Մեր տեղեկություններով, Սերժ Սարգսյանը վերջիվերջո «խառնվել» է ԲՀԿ` Առինջ մոլ-ՊԵԿ դեբատին: ԲՀԿ-ին հրահանգվել է «ստոպ տալ, ոտքը հետ քաշել գազից», ՊԵԿ-ին էլ ասվել է` ստուգումներն անցկացնել խիստ կոռեկտ, աշխատակիցներին չնեղացնել:
Դրանից առաջ էլ հեռախոսազրույց է տեղի ունեցել Վարդան Հարությունյանի եւ Գագիկ Ծառուկյանի միջեւ։ Նրանք վաղուցվա ընկերներ են, ավելին` Վ. Հարությունյանի աշխատանքային վերելքում Ծառուկյանն անմասն չէ:
Ծառուկյանը նրան ասել է․ «Գիտես, ես էդտեղից փող չունեմ, առեւտրականները ձրի են կանգնում, որ եթե հարկային ակնկալիքներ ունեք «Առինջ մոլից», ես կրկնակին իմ գրպանից տամ»:
Եվ կողմերի միջեւ համաձայնություն է կայացել, ՊԵԿ-ը խոստացել է «վայրագությունների» չդիմել, իսկ Գագիկ Ծառուկյանն էլ շաբաթ օրը «Փարավոնում» կայացած խմբակցության նիստի ժամանակ հորդորել է «թայմ աութ» վերցնել:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում