Լյուքսեմբուրգի իշխանությունները մտադիր են մեկ ամսում թեստավորել երկրի ողջ բնակչությանը նոր տեսակի կորոնավիրուսի հայտնաբերման համար՝ հայտնում է «Ինտերֆաքս» -ը:
Թեստավորումը նախատեսվում է սկսել մայիսի 19-ին, այն կտևի ընդամենը մեկ ամիս: Ամեն օր բժշկական ծառայությունները կանցկացնեն առնվազն 20 հազար թեստ:
Դքսության բնակչությունը 2020թ․ տվյալներով կազմում է մոտ 600 հազար մարդ: Ներկայում երկրում գրանցվել է COVID-19 վարակի 3,7 հազար դեպք, մահացել է գրեթե 90 մարդ: