Մենք մի քանի պայման ենք ասում վարակից խուսափելու համար, բայց ակնհայտորեն այդ պայմանները չեն պահվում, այսպես դժվար է լինելու: Այս մասին այսօր՝ ապրիլի 30-ին, կառավարության նիստում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Եթե մենք չկարողանանք մեր քաղաքացիներին վարքագծային որոշակի կանոնների մասին ոչ միայն իրազեկել եւ հասնել նրան, որ այդ կանոնները պահվեն, մենք խնդիրներ ենք ունենալու: Երեկ ես իմ ընտանիքի հետ զբոսնում էի և տեսա, որ մարդիկ խմբերով կանգնած զրուցում էին: Եթե այդտեղ մի վարակված լիներ, ակնհայտորեն, այդ 10-15 հոգին վարակվելու էին:
Մենք հիմա սահմանափակումների ռեժիմից դուրս գալու մասին խոսում ենք ոչ թե նրա համար, որ հաղթահարված է, այլ ակնհայտ է, որ մինչեւ առնվազն հաջորդ տարվա մարտ-ապրիլ մենք ունենալու ենք դեպքեր:
Հետեւաբար, չենք կարող մեկ տարի փակված ռեժիմով ապրել: Ամբողջ աշխարհի երկրներում տեղի են ունենում մեղմացումներ՝ չնայած կորոնավիրուսը առկա է: Մեզ անհրաժեշտ է վարքագծային նոր կաննորեի հաստատում, որպեսզի կարողանանք զուգահեռ ապրել, որովհետեւ փակված այլեւս հնարավոր չէ շարունակել»,-ասաց վարչապետը: