Մադրիդում բաց երկնքի տակ շարժական կինոթատրոն են ստեղծել, որպեսզի մարդիկ կարողանան ֆիլմեր դիտել իրենց պատշգամբներից՝ հարևանների հետ միասին։ Այս մասին հաղորդում է BBC-ն։

 

Սրանք տարբեր անկյունների տակ տեղադրված էկրաններ են, ինչը թույլ է տալիս լավ տեսնել դրանք միանգամից տարբեր անկյուններից։ Այսպիսով քաղաքի բնակիչները, որոնք արդեն ամսից ավել փակված են տներում, իրենց ավելի քիչ միայնակ կզգան և հարևանների հետ ժամանակ կանցկացնեն՝ թեկուզ հեռավորության վրա։