Slaq.am-ը գրում է․

«Հայաստանի անկախության 30-ամյակին զուգահեռ 30-ամյա աշխատանքային տարեդարձ են նշում նաև Թաթա Սիմոնյանը և Արթուր Ասրյանը(Proff), որոնք Հայաստանի ամենահայտնի, ամենասիրված երաժշտական նախագծերի հեղինակն են: Այժմ ներկայացնենք այս երկու տաղանդների անցած ուղին, հաջողությունները և այն ամենն, ինչ այս 30 տարիների ընթացքում ուղեկցել է նրանց և եղել նրանց կյանքի շատ կարևոր մասը:

Ահա այս ծանոթությունն է, որ ճակատագրական է լինում ոչ միայն երիտասարդների, այլ նաև՝ ամբողջ հայ ժողովրդի համար, քանի որ մենք՝ հայերս, այս միության արդյունքում ենք ունենում մեր ուրախ ու տխուր օրերի ուղեկցող, մի քանի տասնյակի հասնող սիրելի երգեր` Թաթա Սիմոնյանի և Արթուր Ասրյանի ստեղծագործական տանդեմի շնորհիվ:

Нет описания.

1991 թվականից երգիչ Թաթա Սիմոնյանը և Արթուր Ասրյանը սկսեցին աշխատել, Թաթան գրում եւ կատարում էր երգերը, իսկ Արթուրը հանդիսանում էր նրա երաժշտական պրոդյուսերը, երգերի գործիքավորողը, որոշ երգերի համահեղինակը: Իսկ բոլոր կենդանի հնչողությամբ համերգների ժամանակ ոչ միայն ստեղնաշարային գործիքների կատարողը, այլ նաև երաժշտական խմբի ղեկավարը:

Սկզբում աշխատում էին <<ԴՎԻՆ>> ռեստորանում և միաժամանակ ստեղծում Թաթայի առաջին ալբոմը, որը ամբողջական ավարտին հասավ 1996 թվականին: Ասել որ ալբոմը հայտնի դարձավ` ոչինչ չասել է: Մի քանի օր հետո ամբողջ Երևանը և Հայաստանի մյուս քաղաքները երգում էին այս նոր երգերը: Ամեն բակից, ամեն մեքենայից լսվում էին այն հնչյունները, որոնք շուտով պետք է գրավեին ոչ միայն Հայաստանի՝ այլև ամողջ աշխարհով սփռված հայերի սրտերը: Այս ժամանակ էլ հենց առաջին անգամ Հայաստանում ձևավորվեց մեծ պրոդյուսերական թիմ, որի մեջ ներառված էին նաև Արմեն Թորոյանը՝ Ասպարեզ ստուդիա, Գրիգոր Նազարյանը՝ որպես պրոդյուսեր և Արա Թորոսյանը որպես համապրոդյուսեր: Այս ալբոմով սկսվեցին համերգներ Հայաստանում և ամբողջ աշխարհում` հայկական սփյուռքում ։

 

Հայաստանում առաջին մեծ համերգը տեղի ունեցավ 1996թ. -ին` Գյումրիում: Իսկ1997 թվականին ԱՄՆ-ում առաջին համերգը Glendale Alex theatre-ում։ Երիտասարդ երաժիշտների՝ Թաթայի և Արթուրի համար Լոս Անջելեսից հետոհամաշխարհային տուրեր ձգվեցին դեպի Լաս Վեգաս, Ֆրեզնո, Սակրամենտո, Նյու Յորք, Բոստոն, ապա Կանադա-Տորոնտո, Մոնրեալ, Ավստրալիա` Սիդնեյ, Մելբուրն Ռուսաստան` Մոսկվա, ՍանկտՊետերբուրգ, Ռոստով, Սոչի, Պյատիգորսկ, Ստավրոպոլ և ևս 30 ռուսական քաղաք: Ուկրաինայում մեծ համերգ եղավ Կիեւ քաղաքում, ապա Խարկով, Օդեսա եւ ևս 5 քաղաքներ...

Нет описания.

Համերգներ են անցկացվել նաև Իրանում, Լիբանանում, Սիրիայում, Քուվեյթում ։Եվրոպայում համերգներ ունեցան Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Բելգիայում, Նիդերլանդներում ։ Հսկայական, նմանը չունեցող համերգներ կայացան ինչպես Երևանում այնպես էլ աշխարհի այլ քաղաքներում: Միացյալ Նահանգներում NOKIA դահլիճում՝ 6.000 հանդիսատեսի առաջ, Gipson անֆիթատրոնում՝ 6.000 հանդիսատեսի առաջ: Իսկ 10.10.10-ին Լոս-Անջելոսի Staples Center - ում՝ աննախադեպ 14.000 հանդիսատեսի առաջ:

 

Պակաս նշանակալի չեն եղել այլ միջոցառումները, օրինակ՝ Մոսկվայի Լուժնիկի մարզադաշտում 8.000 հանդիսատեսով և Կրեմլյովյան դահլիճի բազմաթիվ համերգները: Հայաստանի պատմության ընթացքում ամենամասշտաբային և հնչեղ համերգները նույնպես գրանցված են այս երաժիշտների կարերայի ցանկերում: 16.000 հանդիսատեսով Դինամո մարզադաշտի համերգը և իհարկե Հրազդան ստադիոնի 50.000 հանդիսատեսով համերգը մեկընդմիշտ կմնան մեր հիշողության մեջ: Եվ այսպես արդեն 30 տարի:

Ամեն տարի նոր հիթեր, նոր երգեր, նոր համերգներ ու բարձրունքներ, մեծաթիվ մրցանակներ: Որպես երաժշտական ամենահաջող նախագիծ, պրոդյուսեր Արթուր Ասրյանի հեղինակային կարծիքը ամենակարևոր գնահատականն էր, որին կարող էր արժանանալ նորաթուխ երգիչն ու երաժիշտը: Որպես ժյուրիի անդամ Արթուր Ասրյանի մասնակցությունը շատ կարեւոր էր 2007 թվականի հայկական հեռուստատեսության <<Համազգային աստղ>> անվանումով նախագծում, որտեղ մասնակցելու հայտ էին ներկայացրել 400 պրոֆեսիոնալ երգիչ-երգչուհիներ , որոնցից էլ ընտրված 16 կատարողների երաժշտական պրոդյուսերն էր Պռոֆֆը:

Այդ նախագծի շրջանակներում շատ ու շատ նոր անուններ հայտնվեցին ու բազմաթիվ նոր երգեր թողարկվեցին, նկարահանվեցին շատ հեռուստաշոուներ եւ համերգներ անցկացվեցին: 2010 թվականին , երբ Հայաստանը առաջին անգամ իրավունք ձեռք բերեց ունենալ սեփական<> նախագիծը, բնականաբար որպես մարզիչներ (coaches) ընտրվեցին Հայաստանի ամենահայտնի մարդիկ, ամենահաջողակ երաժշտական պրոդյուսերները, որոնց մեջ առաջին շարքերում էր իհարկե Թաթա Սիմոնյանը, իսկ Պրոֆֆը (Արթուր Ասրյան) հանդիսանում էր Թաթայի թմի, մասնակիցների,երաժշտական մասով գլխավոր խորհրդատուն և երաժշտական մասի ղեկավարը: Այս հայտնի և տաղանդավոր մարդիկ վերջին 30 տարիների ընթացքում ստեղծել են ավելի քան 100 երգ եւ ավելի քան 1000 համերգ ունեցել աշխարհի բոլոր ծայրերում:

 

Արժանացել են մի շարք մրցանակների՝ Ազգային Երաժշտական մրցանակաբաշխություն 2003՝ հատուկ մրցանակ, Tashir Music awards 2010` Best Albom, Tashir Music awards 2013 Best Song, World Armenian Entertainment Awards 2013, Armenian Pulse Music Awards 2015` Best Dance Song, Pan Armenian Entertainment Awards 2016 ՝ Համահայկական սեր նոմինացիա: Այս բոլոր մրցանակները թիմային հաղթանակներ էին, բեմում երգիչ Թաթա Սիմոնյանն էր, ետնաբեմում երգերի, գործիքավորումների հեղինակը` Արթուր Ասրյանը: Հայկական յութուբյան տիրույթն ուսումնասիրելիս հետաքրքրություն առաջացավ հասկանալու, թե ովքեր են ստեղծել Հայկական շոու բիզնեսի ամենաշատ քանակով հիթերը: Այդպիսով մեզ հայտնի դարձավ, որ երգիչ Թաթա Սիմոնյանի և նրա երաժշտական պրոդյուսեր Արթուր Ասրյանի (Պռոֆֆ) ձայնադարանը լեցուն է ամենատարբեր թվականների հիթերով:

 

Դեռ հեռավոր 90-ականներից սկսած այս երաժիշտների համագործակցությունը հանդիսատեսին է նվիրել բազմաթիվ երգեր, համերգներ, շրջագայություններ, որոնց ընթացքում էլ մեծ սիրո են արժանացել նրանց աշխատանքներն ու կնքվել «հիթ» կնիքով: Թաթա Սիոնյանը ապահովում էր երգերը, իսկ նրա երաժշտական պրոդյուսեր եւ երաժշտական խմբի ղեկավար Արթուր Ասրյանը նաեւ գործիքավորումը, ինչպես նաեւ  համերգների ժամանակ ստեղնաշարային գործիքները։ Նրանք ամբողջ աշխաչհով մեկ  հազարավոր համերգներ են տվել ու ստեղծել հարյուրավոր երգեր, որոնց մեջ մեծ տեղ են զբաղեցնում ուրախ, պարային կատարումները, որոնցից յուրաքանչյուրը կարելի է համարել հիթ, շատ սիրված երգ, միլիոնավոր դիտումներ գրանցած վիդեո կամ տեսահոլովակ:

 

Թաթա Սիմոնյանի և Արթուր Ասրյանի համագործակցության արդյունքի ամենահայտնի երգերից մեկը «Անապատի Արև» երգը, չունի հատուկ տեսահոլովակ, բայց թե´ երգը իրենով, թե´ համերգային կատարումները գրանցել են շատ մեծ դիտումներ, չնայած, հարկ է նշել, որ այս երգի անսահման սիրվածության և հայտնիության աստիճանը դուրս է յութուբյան իրականությունից և սահմաններից:

Нет описания.

Մեծ է սերը նաև «Հայաստան, բարև», «Արագացրու շուտ արա», «Տեսար ինչ եղավ» երգերի, «Արմենիա» դուետի նկատմամբ: Այո, շատ մեծ հայտնիություն ունեն նաև երաժշտական դուետ կատարումները. Թաթա Սիմոնյան-Անատոլի Դնեպրով, Լյուբա Ուսպենսկայա , Քրիստինա Օրբակայտե, Լայմա Վայկուլե և այլն: Երաժիշտները հաճախ հրավիրել են որպես տարբեր մրցույթների ժյուրիի անդամ: Եղել են ինչպես հայրենական նախագծերի շրջանակներում, այնպես էլ միջազգային հեռուստաշոուի (Voice) ընթացքում: Հայաստանի առաջին «VOICE» նախագծում ժյուրիի 4 անդամներից մեկը վստահված էր Թաթա Սիմոնային և իր թիմին: Թաթա Սիմոնյանը ընտրում էր, Արթուր Ասրյանը աշխատում երաժշտական մասի վրա:

 

Մասշտաբային էր «Համազգային Աստղ» նախագիծը, որտեղ Արթուր Ասրյանը ոչ միայն 400 մասնակցից ընտրում էր լավագույն 16-ին, այլ նաև հետագայում, նախագծի շրջանակներում, ղեկավարում էր այդ 16 հոգանոց երաժշտական թիմը:

Տարիների աշխատանքը, ստեղծված հիթերը և ժողովրդի սերը երաժիշտներին բերել են լավագույն մրցանակները` Ազգային Երաժշտական մրցանակաբաշխություն 2003թ․, Tashir Music awards 2010 և 2013 թվականներ, World Armenian Entertainment Awards 2013թ․, Armenian Pulse Music Awards 2015թ․ Pan Armenian Entertainment Awards2016 թ․:

Հույս ունենանք որ մոտ ժամանակներս նրանք հանրությանը կներկայացնեն նոր երգ, որը կրկին կդառնա հիթ և շատ սիրված։

30 տարի բեմում, և դեռ ամեն ինչ առջևում է: Ահա մեր երաժիշտների ուղերձը մեզ ու մեր ընթերցողին, որը մշտապես սպասում է նոր աշխատանքների, նոր հիթերի , նոր տեսահոլովակների ու համերգների»: