2020 թվականի առաջին եռամսյակում 11.7%-ով նվազել է արտադրողների կողմից վաճառքի հանված սմարթֆոնների քանակը։ IDC ընկերության վերլուծաբանները նշում են, որ անկումը կանխատեսելի էր․ տարվա առաջին եռամսյակում սկսվեց կորոնավիրուսի համավարակը, և Չինաստանում գործարանները դադարեցրեցին արտադրությունը, իսկ աշխարհի բոլոր սմարթֆոնների մոտ մեկ քառորդը արտադրվում է Չինաստանում: Ամենաշատը տուժել է Samsung-ը, որի մատակարարումները նվազել են 19%-ով: Huawei-ի կորուստները համեմատական են, սակայն չինական Vivo-ն և Xiaomi-ն ցույց են տալիս դրական դինամիկա։ Սա բացատրվում է նրանով, որ այս ընկերությունները մեծ հաջողություններ ունեն Հնդկաստանի շուկայում:

Apple-ը կրճատել է մատակարարումներն ընդամենը 0,4%-ով և նույնիսկ մի փոքր ավելացրել է շուկայում իր մասնաբաժինը' 12%-ից հասցնելով մինչև 13%: Այս ցուցանիշները կապված են iPhone 11-ի վաճառքի հաջողության հետ:

Համաձայն ՌԴ պետական վիճակագրական ծառայության տվյալների՝ Ռուսաստանում վերջին մեկ շաբաթվա ընթացքում սմարթֆոնների գները նվազել են 0,1%-ով: