Այսօր Դեբեդ գետի վարարման հետևանքով ջրի մակարդակը բարձրացել է՝ քշել տանելով Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն միջպետական նորակառույց ճանապարհի մի հատված:
ՀԺ-ի թղթակիցը տեղից հայտնում, որ ճանապարհի մյուս հատվածին ևս փլուզման վտանգ է սպառնում:
Այս պահին տեղում են փրկարարները, ՃՇՇ աշխատակիցները, մարզպետարանի ներկայացուցիչները ու ճանապարհային ոստիկանները:
Փրկարարները սահմանազատել են տարածքը:
Այս պահին մասնագետները քննարկում են խնդրի թեկուզ ժամանակավոր լուծման տարբերակները:
Կա մեծ վտանգ, որ գետի վարարաման հետևանքով վնաս կպատճառվի միջպետական ճանապարհին:
Հիշեցնենք, որ չդադարող հորդառատ անձրևները մարզի տարբեր հատվածներում դարձել են քարաթափումների, սողանքի ու փլուզումների պատճառ: