Երեկ՝ մայիսի 8-ին, Աժ-ում ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանի և «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի միջև տեղի ունեցած ծեծկռտուքից հետո ելույթով հանդես եկավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա հայատարարեց, թե իրենց իշխանությունը շարունակաբար ենթարկվում է բարոյական և հոգեբանական բռնությունների: Ըստ էության, վարչապետը չդատապարտեց իր թիմակցի գործողությունները, փոխարենը բառեր չխնայեց քարկոծելու ընդդիմադիրներին: Փաշինյանի ելույթի ավարտին հնչեցին պատգամավորների ծափահարությունները, սակայն նկատեցինք, որ դրանցից զերծ մնացին իմքայլականներ Սիսակ Գաբրիելյանը, Մխիթար Հայրապետյանն ու Տաթևիկ Հայրապետյանը: Արդյոք դա նշանակում էր, որ չեն կիսում վարչապետի կարծիքը, թե՞ ոչ՝ կարող են ասել միայն նրանք: Ի դեպ, նշեք, որ 2 տարի առաջ այդ օրը Նիկոլ Փաշինյանը դարձավ վարչապետ: