Ոստիկանության Արարատի բաժնի կողմից փնտրվում է Արարատ քաղաքի Խանջյան փողոցի բնակիչ՝ 33-ամյա Արմեն Հովհաննիսյանը, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Նա կասկածվում է մայիսի 8-ին Վեդի քաղաքի Արարատյան փողոցի 116 հասցեում գտնվող «Հունան Մելքոնյան» ԱՁ-ում Վեդի քաղաքի բնակիչ՝ 43-ամյա Լաերտ Շ-ի նկատմամբ ինքնաձիգով սպանության փորձ կատարելու մեջ։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ միջոցառումներ՝ Ա. Հովհաննիսյանին և հանցագործության գործիք հանդիսացող հրազենը հայտնաբերելու ուղղությամբ։
Ավելի աղբյուրը տեղեկացրել էր, որ մայիսի 8-ին կրակոցներ էին հնչել Արարատի մարզում: Ոստիկանության Արարատի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ նույն օրը, ժամը 18:00-ից մինչև 20:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը ինքնաձիգով մուտք էր գործել Վեդի քաղաքի Արարատյան 117 հասցեում գտնվող քարի արտադրամասի տարածք, այնուհետև մտել սենյակ և մի քանի կրակոց էր արձակել Վեդի քաղաքի բնակիչ՝ 43-ամյա Լաերտ Շ.-ի ուղղությամբ:
Վերջինս կարողացել էր հրաշքով խուսափել կրակոցներից, այնուհետև ոտքով հասցրել էր հարվածել դռանը, և դուռը փակվել էր: Դրանից հետո զինված անձը դրսից ևս մի քանի կրակոց էր արձակել և դիմել փախուստի:
Ոստիկաններն ու քննիչները պարզել էին, որ այդ պահին Լաերտ Շ.-ի հետ եղել էին նաև Վեդի քաղաքի բնակիչներ՝ 50-ամյա Տիգրան Ս.-ն, 43-ամյա Հենրիկ Գ.-ն և 46-ամյա Հունան Մ.-ն: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Հունան Մ.-ն աշխատում է «Հունան Մելքոնյան» ԱՁ-ի տնօրեն: Դեպքի վայրում աշխատել էին նաև ոստիկանության Արարատի մարզային վարչության փորձաքրեագետները: