Կորոնավիրուսային պանդեմիայի ֆոնին, թվում է, մեզ վրա ամեն օր հիասթափեցնող նորություններ են թափվում, բայց պետք է նկատել նաև դրական իրադարձությունները:
Փեյթոնը ծնվել է վաղաժամ, ընդամենը 1,5 կգ քաշով: Երեք շաբաթ հասակում նրա մոտ ախտորոշվել է COVID-19:
Նրա մայրը՝ Թրեյսի Մագուերը, ասում է, որ աղջիկը սկսել է ախտանիշներ ցույց տալ առաջին իսկ օրերից՝ քթից արտահոսք և հազ: Վերլուծությունից հետո պարզ է դարձել, որ Փեյթոնը վարակվել է կորոնավիրուսով:
«Նրանք ինձ ասացին. «Նրա հետ ամեն ինչ լավ կլինի, խուճապի մի՛ մատնվիր, կորոնավիրուսի նրա թեստը դրական է»: Ըստ երևույթին, բժիշկը փորձում էր ինձ հանգստացնել, բայց ես անհանգիստ էի:
Չնայած նա իրեն նորմալ էր զգում, ես շարունակում էի մտածել, թե երբ է վարակվել: Ինչպե՞ս կհաղթահարի այն, եթե նա այդքան փոքր է: Անորոշությունը սպանում էր ինձ»,- ասում է Թրեյսին:
Փեյթոնի թոքերն ուժեղացնելու համար ստերոիդներ են նշանակել, և բուժքույրերը նրան մշտական խնամքի տակ են պահել՝ հիվանդությունը հաղթահարելու համար:
Թրեյսին նոր էր սկսել վերականգնվել կեսարյան հատումից հետո, երբ նրան ասացին, որ նա ստիպված կլինի մեկուսանալ երեխայից 14 օր:
«Ես հեռախոսով խնդրում էի բժշկին, որ թույլ տա, որ ես նրա կողքին լինեմ: Անկախ նրանից, թե ինչպես են նրան խնամում, ես նրա մայրն եմ: Նույնիսկ երբ նա հիվանդ էր, ես ուզում էի նրա կողքին լինել»,- ասում է Թրեյսին:
Ի վերջո բժիշկները Թրեյսիին թույլ տվեցին մնալ, բայց նրա ամուսինը՝ Ադրիանը, ստիպված էր վերադառնալ տուն և մեկուսանալ՝ նույնիսկ իր նորածին դստերը չտեսնելով:
Բարեբախտաբար, Փեյթոնը հաղթահարեց հիվանդությունը և ապաքինվեց: Այս շաբաթ նա և Թրեյսին դուրս են գրվել հիվանդանոցից: Երկուսն էլ իրենց լավ են զգում:
Թրեյսին երախտապարտ է այն բուժքույրերին, ովքեր նրան օգնել են կյանքի ամենադժվար ժամանակահատվածում:
«Նրանք միանգամայն անիրատեսական աշխատանք են կատարում. նրանք վտանգել են իրենց կյանքը ՝ երեխային կերակրելու և հանգստացնելու համա՝ առանց իրենց պաշտպանիչ կոստյումները հանելու:
Սա զարմանալի է, դուք չեք կարող պատկերացնել, թե որքան երախտապարտ եմ նրանց: Փեյթոնը ամենաթանկ բանն է, որ ես ունեմ աշխարհում, և ես նրանց վստահել եմ նրա խնամքը:
Ես ուզում եմ հորդորել բոլոր անհանգստացած մայրերին՝ վստահեք բուժքույրերին»: