«Հրապարակ» թերթը գրում է. «Էդմոն Մարուքյան-Զոհրաբ Մնացականյան հանդիպման ժամանակ խոսակցություն է գնացել ղարաբաղյան խնդրի, այդ թվում փուլայինի մասին: Մարուքյանը պնդում էր, որ Փաշինյանի հետ հանդիպմանը միայն Արցախից է խոսվել, ԼՀԿ մեր աղբյուրի վկայությամբ, նաեւ՝ «Իմ քայլի» ու ԼՀԿ-ի միջեւ կոնֆրոնտացիայից։ Էդմոնն ասել է, որ «ԼՀԿ-ում կառուցողական մոտեցում են դրսեւորում, իսկ «Իմ քայլն» անձնականով' Միշիկով է քննադատում, Նիկոլն ասել է, որ տպավորություն է, թե դուք իշխանություններին քննադատում եք նախկինների, այդ թվում եւ Միքայել Մինասյանի հետ սինխրոնացված, ՀՀԿ-ականները Լավրովի' փուլայինի պասը վերցնում, փոխանցում են հանրությանը, դուք էլ փորձում եք օգտվել․․․ Մարուքյան-Փաշինյան հանդիպումից հետո թիմն ակնկալում էր, որ լարվածությունը կթուլանա, սակայն, ինչպես տեսաք' հակառակը եղավ։ Ավելին, միջադեպից անմիջապես հետո, երբ Փաշինյանի հետ խոսել էին, միասին կադրերը նայել, վերլուծել, Մարուքյանը ֆրակցիայում ասել է՝ ներողություն կխնդրեն։ «Անգամ չբացառեցինք, որ ինչ-որ մեկը մանդատը վայր կդնի, օրինակ՝ հետեւից խփած Արտակ Մանուկյանը կամ Փաշինյանի քավորի եղբայր Վահե Ղալումյանը, բայց Ալեն Սիմոնյանի բրիֆինգից հասկանալի դարձավ, որ Նիկոլն այլ բան է հրահանգել թիմին»: Հիմա ի՞նչ է լինելու։ «Պայքար' կոշտ պայքար, կամուրջներ էլ չկան, իրենք ցույց տվեցին, որ քաղաքական աշխատանքի պատրաստակամություն չունեն. սկսում է հետհաշվարկը։ Ու մենք, ըստ էության, հայտարարում ենք, որ այն ուժն ենք դառնում, որը պետք է իրենց հեռացնի իշխանությունից եւ հանրությանն ապացուցի, որ իրենք հեռացող իշխանություն են»: Մասնակցելո՞ւ եք ԱԺ նիստերին, թե՞ բոյկոտելու եք։ «Դեռ որոշված չի, ժամանակ կա, կհասկանանք»։
Առաջարկում ենք նաև
13/11/18 07:52
«Հրապարակ». «Պայքարելու ենք մինչեւ վերջ»
25/11/17 09:08
«Հրապարակ». Ծառուկյանն ասել է` կառավարությանը շատ մի կպեք, բայց «գազի հանձնաժողովի» հարցում մինչև վերջ գնալու ենք
13/10/17 09:02
«Հրապարակ». Մինչեւ վերջ Աբրահամյանները փորձել են պայքարել Արտաշատի համար, բայց նրանց սեղանին դրվել է հայտնի դոսյեն
23/08/17 09:23
«Հրապարակ». Մինչև ամսվա վերջ նորություն կունենանք. Սերգեյ Մինասյանը՝ Վրաստանում ՀՀ դեսպան նշանակվելու մասին
16/10/15 10:14
«Հրապարակ». Իշխանությունը որոշել է մինչև վերջ հետևողական լինել Լևոն Զուրաբյանի աղմկոտ հայտարարության հարցում
20/05/14 07:47
«Հրապարակ». Երեկ հանրապետականները ստիպված էին մինչեւ օրվա վերջ «պլեն» մնալ խորհրդարանի շենքում
19/10/24 08:30
«Հրապարակ». Կապանում իրավիճակը թեժանում է
19/10/24 08:10
«Հրապարակ». Ձախողում ամենուր
18/10/24 08:33
Ոչ կին են գտնում, ոչ էլ տղամարդ. «Հրապարակ»
18/10/24 08:16
Զանգեզուրի, թե միջին միջանցք. «Հրապարակ»
Լրահոս
22:30
Պարենային անվտանգության խնդիրը առաջնային է, վստահ ենք՝ հաջողությամբ կիրականացվեն «բարեփոխումները»
19:32
«44-օրյային ինչ զգացել եմ՝ հանձնել եմ թղթին»․ ԶՈՒ պահեստազորի մայոր Անի Ժամհարյանը ստեղծագործում է (տեսանյութ)
18:26
Հայաստանի նոր կառավարությունը կարող է գալ, պայմանագիրն անվավեր ճանաչել. Ամիրբեկովը՝ Սահմանադրությունը փոխելու մասին
08:28
Հայկ Սարգսյանի հետ փոխկապակցված ընկերությունը պետությունից արտոնություններ է ստացել. Euromedia24.com
19:00
ՌԴ պատգամավոր Անաստասիա Ուդալցովայի առաջարկը Ռուսաստանում Հելոինի տոնը փոխարինելու «ռուսական հեքիաթ» օրով
17:10
Հույս ունենք՝ Փաշինյանը կայցելի սահմանամերձ Մեղրաշատ և անձամբ կտեսնի իրավիճակը. նրան հարցեր ունենք. Մեղրաշատի վարչական ղեկավար
16:45
Նիկոլ Փաշինյան, այդքան հե՞շտ է գյուղական պայմաններում երեխա մեծացնելը․ մահացած 8-ամյա երեխայի մորաքույր
16:00
Օրեր առաջ թշնամու հետախուզա-դիվերսիոն խումբ է ներթափանցել գյուղ, թողել գրություն․ Արթուր Գրիգորյան
11:46
Երևանում տղամարդը հարվածել է 86-ամյա թոշակառուի գլխին, վերջինս էլ դանակի հարվածներ հասցրել նրան
11:38
Մարտահրավեր է միշտ վառ պահել մեր պատկանելիության ոգին՝ եկեղեցու ու ազգի նկատմամբ․ Արամ Ա Հայրապետ
10:05
«Հիմա իմ տունը դիրքերում է, մա՛մ ջան». Էդուարդ Սիանոսյանն անմահացել է Ջերմուկում 2022 թ. սեպտեմբերի 13-ին. «Փաստ»
10:05
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մութ կետերն ու Թուրքիայի իրական մտադրությունները. «Փաստ»
09:40
«Ժողովրդավարության բաստիոնում» մարդիկ պատասխանատվության են ենթարկվում մի հոդվածով, որը հանցակազմ չի պարունակո՞ւմ. «Փաստ»
23:22
Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերին. Էրդողան