Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 10 նոր դեպք: Ապաքինվել է 3 մարդ: Այս մասին ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը: Մինչ օրս մարզում հաստատված դեպքերի թիվը 206 է: Առողջացածների ընդհանուր թիվը՝ 39: Գեղարքունիքում մահվան 3 դեպք կա արձանագրված: