Քալիֆորնիայի Գլենդել քաղաքում ձերբակալվել է 72-ամյա հայ տղամարդը, ով պաղպաղակ էր վաճառում: Ինչպես հաղորդում է «Glendale News-Press»-ը, նա խախտել է դատարանի վճիռը, որով նրան արգելվում էր շատ մոտենալ Բըրբենք քաղաքի տարրական, միջնակարգ եւ ավագ դպրոցներին:
Դատավճռի պատճառը նախկինում նրան ներկայացված մեղադրանքներն էին' երեխայի նկատմամբ սեռական ոտնձգությունների մեջ: Գրիգոր Խաչատրյանը ձերբակալվել է, երբ երեխաներից մեկի ծնողն ահազանգել է ոստիկանություն եւ հայտնել, որ դպրոցի մոտ տեսել է նրա բեռնատարը:
Նշենք, որ մեղադրանքները վերաբերում էին նախորդ տարվան, եւ մեկ ամիս առաջ դատարանը նրան արգելել էր մոտենալ դպրոցներին 90 մետրից ավելի: Նա պետք է կանգնի դատարանի առջեւ ապրիլի 9-ին: